«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Յուդենիչի պլան ===
Էրզրում-Կարինի ամրությունները գրավել ընթացքից, ինչպես Հասան-Ղալա բերդը, իրատեսական չէր: Գեներալ Յուդենիչը, հասկանալով դա, կանգնեցրեց իր զորքերի հարձակումը և սկսեց նախապատրաստել Էրզրումի գրոհը: Նա անձամբ էր ղեկավարում իր բանակի ավիաջոկատի աշխատանքը, վերջինսի խնդիրներ դնելով՝ մանրամասն օդային հետախուզություն կատարելու թուրքական դիրքերն ու ամրությունները: Յուդենիչի Կովկասյան բանակի զինվորներին սովորեցնում էին վարել գալիք մարտական գործողությունները՝ իրենց թիկունքում գտնվող բարձունքների վրա: Կշռադատվում և մշակվում էր զորքերի բոլոր տեսակների (հետևակ, հեծելազոր, հրետանի, օդուժ և այլն), հստակ փոխգործակցությունը: Դրա համար Կովկասյան բանակի հրամանատարը նորարարություն կիրառեց՝ ստեղծելով գրոհային ջոկատներ: Այսինքն՝ կարևորագույն ուղղությունների վրա հետևակի գնդերին տրվում էին հրանոթներ, լրացուցիչ գնդացիրներ և սակրավորական ստորաբաժանումներ, որպեսզի կարողանային քարուքանդ անել թշնամու երկարաժամկետ ամրությունները:
 
Գրոհին մասնակցելու համար ներգրավվեցին [[II Թուրքեստանյան բանակային կորպուս|II Թուրքեստանյան բանակային կորպուսը]] և [[Կովկասյան I բանակային կորպուս|Կովկասյան I բանակային կորպուսը]], իսկ ռեզերվը կազմում էին Սիբիրյան կազակական և 2-րդ Օրենբուրգյան կազակական բրիգադները: Էրզրումի գրավման համար նախատեսված զորքերի ընդհանուր է թվաքանակը կազմում էր 60.000 սվին և թուրք, 166 դաշտային հրանոթ, 29 հաւոբից և 16 միավոր [[152-մմ դաշտային հրասանդ (1885 թվականի)|152 մմ տրամաչափի հրասանդներից]] կազմված ծանր դիվիզիոնը: Նախապատրաստման համար հատկացվեց 3 շաբաթ:
 
Գեներալ Յուդենիչի մտահղացումը կայանում էր նրանում, որ հյուսիսային աջ թևում ճեղքի թշնամու ճակատը, և, շրջանցելով թուրքերի ամենահզոր պաշտպանական դիրքերը, Էրզրումին հարվածի Դեվե-Բոյնու լեռնաշղթայի արևմտյան՝ ներքին կողմից՝ սպառնալով թուրքական III բանակի թևին և թիկունքին: Իսկ որպեսզի թշնամին չկարողանար մի տեղամասը ուժեղացնել մյուսի հաշվին, ապա անհրաժեշտ համարվեց, որպեսզի ռուսական զորքերը թշնամու դիրքերը գրոհեն միաժամանակ՝ ամրությունների ամբողջ գշի երկայնքով, տասը զորասյունով, առանց դադարներ առնելու, շուրջօրյա: Իր ուժերը գեներալ Յուդենիչը դասավորեց անհամաչափ՝ հարձակվող զորասյուները՝ ուժի տեսակետից անհավասար էին: Հարվածները հասցվում էին մի տեսակ «աստիճանաձև» աճեցմամբ և փոխադարձ ուժեղացման ջանքերով՝ դեպի աջ թևի կողմը:
 
=== Էրզրումի գրավում ===