«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Միևնույն ժամանակ, [[1915]] թվականի վերջին ավարտվեց [[Դարդանելի օպերացիա|Դարդանելյան ռազմագործողությունը]], որից հետո ազատվեց թուրքական զորքերի մի զգալի ռազմական խմբավորում, որը թուրքական հրամանատարությունը պլանավորում էր նետել ռուսական, այսինքն՝ Կովկասյան ռազմաճակատ՝ Արևմտյան Հայաստան, նպատակ ունենալով մարտական գործողությունների ընթացքը փոխել հոօգուտ իրեն:<ref name="caven"/> Մասնավորապես՝ ռուսական Կովկասյան ռազմաճակատի զորքերի դեմ նախատեսվում էր նետել դարդանելյան դիվիզիաներից ութը:<ref name="caven"/>
Դա հասկանում էր ռուսական Կովկասյան բանակի հրամանատար՝ հրետանուհետևակի գեներալ [[Նիկոլայ Յուդենիչ]]ը և, կանխելով թուրքական համալրումների ժամանումը Արևմտյան Հայաստան, որոշեց ինքն անցնելհարձակման, հուսալով ջախջախել թուրքական III բանակը և գրավել Էրզրումը, իսկ ապա նաև՝ կարևոր նավահանգստային քաղաք [[Տրապիզոն]]ը: Դա բարդ խնդիր էր, քանզի Էրզրում-Կարինը բնականից լավ պաշտպանված էր լեռներով:<ref name="caven"/> Ամեն դեպքում, գեներալ Յուդենիչը վստահ էր, որ կկարողանա հարձակման անցնել նախքան թուրքական այդ ութ դիվիզիաները պատրաստ կլինեն իր զորքերի դեմ մարտնչելու համար:
 
Թուրքերը ռուսական բանակի ձմեռային հարձակմանը չէին սպասում, որոշելով, թե Կովկասյան ռազմաճակատում վրա է հասել ձմեռային անխուսափելի դադարը, ուստի և Արևմտյան Հայաստանից դեպի Իրաք՝ անգլիական զորքերի դեմ նետեցին Խալիլ-բեյի [[բանակային կորպուս|բանակային կորպուսը]]: Բացի այդ, թուրքական հրամանատարությունը սկսեց Իրաք ուղարկել նաև Դարդանելում ազատված զորքերի առաջին էշելոնները: Պլանավորվում էր մինչև 1916 թվականի գարուն ջախջախել անգլիացիների զորքերը Միջագետքում, իսկ ապա՝ բոլոր ուժերով ուղղվել գեներալ Յուդենիչի Կովկասյան բանակի վրա:
Կովկասյան բանակի շտաբը մշակել էր Էրզրումի ճանապարհը փակող թուրքական Քյոփրյուքյոյի դիրքերի և Հասան-Ղալա բերդի գրավման օպերացիա:
Նախատեսված էր, որ Կովկասյան բանակի հյուսիսային աջ թևում (այսինքն՝ օսմանյան III բանակի ձախ թևում) գլխավոր արվածը հասցնելու են գեներալ [[Միխայլի Պրժևալսկի|Միխայլի Ալեքսեյի Պրժևալսկու]] [[II Թուրքեստանյան բանակային կորպուս]]ը և հեծելազորի գեներալ [[Պյոտր Կալիտին|Պյոտր Կալիտինի]] [[Կովկասյան I բանակային կորպուս]]ը: Նրանց հանձնարարվում էր հարձակվել Հայ-Դաղ և Կոջուխ լեռներով, ճեղքել թուրքական զորքերի պաշտպանության մի քանի գիծ և դուրս գալ Քյոփրիքյոյի դիրքերը զբաղեցնող թշնամու զորքերի թիկունքը:
[[Պատկեր:Н.Н. Юденич.jpg|մինի|450px|աջից|Հետևակի գեներալ Ն.Ն. Յուդենիչի լուսանկարը «Летопись войны» (Պատերազմի տարեգրություն) հանդեսում, 1916, № 78, էջ. 1243:]]
[[Պատկեր:Pyotr_P._Kalitin.jpeg|մինի|450px|աջից|Հեծելազորի գեներալ Պյոտր Կալիտին՝ [[Կովկասյան I բանակային կորպուս]]ի հրամանատարը Էրզրումի ճակատամարտի ժամանակ:]]
[[Պատկեր:General_De-Vitt_with_Staff.jpg|մինի|450px|աջից|Գեներալ Դե-Վիտտը՝ [[Կովկասյան IV բանակային կորպուս]]ի հրամանատարը XXIX դիվիզիայի շտաբի հետ:]]