«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Միևնույն ժամանակ, [[1915]] թվականի վերջին ավարտվեց [[Դարդանելի օպերացիա|Դարդանելյան ռազմագործողությունը]], որից հետո ազատվեց թուրքական զորքերի մի զգալի ռազմական խմբավորում, որը թուրքական հրամանատարությունը պլանավորում էր նետել ռուսական, այսինքն՝ Կովկասյան ռազմաճակատ՝ Արևմտյան Հայաստան, նպատակ ունենալով մարտական գործողությունների ընթացքը փոխել հոօգուտ իրեն:<ref name="caven"/> Մասնավորապես՝ ռուսական Կովկասյան ռազմաճակատի զորքերի դեմ նախատեսվում էր նետել դարդանելյան դիվիզիաներից ութը:<ref name="caven"/>
Դա հասկանում էր ռուսական Կովկասյան բանակի հրամանատարհրամանատար՝ հրետանու գեներալ [[Նիկոլայ Յուդենիչ]]ը և, կանխելով թուրքական համալրումների ժամանումը Արևմտյան Հայաստան, որոշեց ինքն անցնելհարձակման, հուսալով ջախջախել թուրքական III բանակը և գրավել Էրզրումը, իսկ ապա նաև՝ կարևոր նավահանգստային քաղաք [[Տրապիզոն]]ը: Դա բարդ խնդիր էր, քանզի Էրզրում-Կարինը բնականից լավ պաշտպանված էր լեռներով:<ref name="caven"/> Ամեն դեպքում, գեներալ Յուդենիչը վստահ էր, որ կկարողանա հարձակման անցնել նախքան թուրքական այդ ութ դիվիզիաները պատրաստ կլինեն իր զորքերի դեմ մարտնչելու համար:
 
Թուրքերը ռուսական բանակի ձմեռային հարձակմանը չէին սպասում, որոշելով, թե Կովկասյան ռազմաճակատում վրա է հասել ձմեռային անխուսափելի դադարը, ուստի և Արևմտյան Հայաստանից դեպի Իրաք՝ անգլիական զորքերի դեմ նետեցին Խալիլ-բեյի [[բանակային կորպուս|բանակային կորպուսը]]: Բացի այդ, թուրքական հրամանատարությունը սկսեց Իրաք ուղարկել նաև Դարդանելում ազատված զորքերի առաջին էշելոնները: Պլանավորվում էր մինչև 1916 թվականի գարուն ջախջախել անգլիացիների զորքերը Միջագետքում, իսկ ապա՝ բոլոր ուժերով ուղղվել գեներալ Յուդենիչի Կովկասյան բանակի վրա: