«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Փետրվարի 16-ի վաղ առավոտյան Կովկասյան բանակի [[կազակական զորքեր]]ը առաջինն էին, որ մտան Էրզրում:<ref name="caven"/> Թուրքական զորքերին հաջողվեց դուրս գալ քաղաքից և կարողացան խուսափել շրջապատվելուց, թեպետ նրանց կորուստները արդեն իսկ շատ մեծ էին: Ռուսները գրավել էին թուրքական հրետանու 327 միավոր հրանոթ: III Օսմանյան բանակի օժանդակ զորամասերը և շուրջ 250 վիրավորներ, որոնք գտնվում էին Էրզրումի հոսպիտալում, գերեվարվեցին: Այլ տվյալներով՝ գերի ընկավ թուրքերի ամբողջ 4-րդ զորագունդը:
 
Երբ տուսական բանակի [[օդային հետախուզություն]]ը պարզեց, որ թուրքական զորքերը նահանջում են, ռուսական հետապնդումը այնքան արդյունավետ չեղավ, որքան այն կարող էր լինել:<ref name="Allen" /> Սա ևս հայոց պատմության՝ պարզաբանման կարիք ունեցող հարցերից է:<ref name="Allen" /> Այնինչ, III Օսմանյան բանակի X և XI բանակային կորպուսների մնացորդներին հաջողվեց մեկ այլ պաշտպանական գիծ ստեղծել Էրզրումից 8 կմ դեպի արևմուտք:
[[Պատկեր:Ruserz.jpg|մինի|450px|աջից|Գրավված թուրքական դրոշները [[Էրզրում]]ում:]]
[[Պատկեր:Gun-erzurum-niva-1916-11.jpg|մինի|450px|աջից|Ռազմավարային թուրքական զենքը ռուսների կողմից գրավված [[Էրզրում]]ում. [[1916]] թվականի սկիզբ:]]