«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Էրզրումի գրավում ===
1916 թվականի փետրվարի 11-ին ռուսական զորքերը սկսեցին հրետակոծել Էրզրումի շուրջ գտնվող ռազմական ամրությունները: Կատաղի մարտեր սկսվեցին: Թուրքական գումարտակները, որոնք իրենց կազմում ունեին 350-ական զինվոր ստիպված էին պաշտպանվել 1.000-ական մարդուց բաղկացած ռուսական գումարտակների դեմ: Մարտնչող թուրքական կողմը շատ քիչ համալրումներ ուներ: Երեք օրվա ընթացքում ռուսական զորքերը կարողացան հասնել Էրզրումի դաշտի վրա գերիշխող բարձունքներին: III Օսմանյան բանակի հրամանատարության համար ակնհայտ էր դառնում, որ քաղաքը կորսված է: Թուրքական զորամասերն ու ստորաբաժանումները սկսեցին նահանջել ռազմաճակատի ամրացված գոտիներից դեպի քաղաք, իսկ ապա սկսեցին տարհանվել նաև բուն քաղաքից:
 
Փետրվարի 12-ին Կովկասյան բանակը գրավեց Կարա-Գյոբեկ ֆորտը ([[:tr:Kara-gobek]]): Փետրվարի 13-ին ռուսական զորքերը շարունակեցին իրենց գրոհները:
Թուրքական զորամասերը սկսեցին հապշտապ թողնել ամրությունները: Բուն Էրզրումը ոչ ոք նույնիսկ չպաշտպանեց: Ամբողջ թուրքական III բանակը թուրքական ու գերմանական հրամանատարության գլխավորությամբ նետվեց փախուստի: 1916 թվականի փետրվարի 16-ի առավոտյան ժամը 5-ին ռուսական կայսերական զինված ուժերի Կովկասյան բանակի զորամասերն առանց մարտի մտան Էրզրում:<ref name="Керсновский А.А. История Русской армии. Борьба на Кавказе.">[http://militera.lib.ru/h/kersnovsky1/16.html Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.]</ref>
 
Փետրվարի 14-ին Կովկասյան բանակի զորքերը վերցրեցին ֆորտ Թաֆեթը ([[:tr:Fort Tafet]]): Դրանով իսկ ռուսական զորքերը ներթափանցեցին Էրզրումի երկու պաշտպանական օղակների ներսը:
 
ԹուրքականՓետրվարի 15-ին, Էրզրումի շուրջ գտնվող մնացած ֆորտերից, ըստ որոշ աղբյուրների՝ թուրքական զորքերը տարհանվեցին: Այլ տվյալներով՝ թուրքական զորամասերը սկսեցին հապշտապ թողնել ամրությունները: Բուն Էրզրումը ոչ ոք նույնիսկ չպաշտպանեց: Ամբողջ թուրքական III բանակը թուրքական ու գերմանական հրամանատարության գլխավորությամբ նետվեց փախուստի: 1916 թվականի փետրվարի 16-ի առավոտյան ժամը 5-ին ռուսական կայսերական զինված ուժերի Կովկասյան բանակի զորամասերն առանց մարտի մտան Էրզրում:<ref name="Керсновский А.А. История Русской армии. Борьба на Кавказе.">[http://militera.lib.ru/h/kersnovsky1/16.html Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.]</ref>
 
Փետրվարի 16-ի վաղ առավոտյան Կովկասյան բանակի [[կազակական զորքեր]]ը առաջինն էին, որ մտան Էրզրում:<ref name="caven"/> Թուրքական զորքերին հաջողվեց դուրս գալ քաղաքից և կարողացան խուսափել շրջապատվելուց, թեպետ նրանց կորուստները արդեն իսկ շատ մեծ էին: Ռուսները գրավել էին թուրքական հրետանու 327 միավոր հրանոթ: III Օսմանյան բանակի օժանդակ զորամասերը և շուրջ 250 վիրավորներ, որոնք գտնվում էին Էրզրումի հոսպիտալում, գերեվարվեցին: Այլ տվյալներով՝ գերի ընկավ թուրքերի ամբողջ 4-րդ զորագունդը:
 
Երբ տուսական բանակի [[օդային հետախուզություն]]ը պարզեց, որ թուրքական զորքերը նահանջում են, ռուսական հետապնդումը այնքան արդյունավետ չեղավ, որքան այն կարող էր լինել: Սա ևս հայոց պատմության՝ պարզաբանման կարիք ունեցող հարցերից է:<ref name="Allen" /> Այնինչ, III Օսմանյան բանակի X և XI բանակային կորպուսների մնացորդներին հաջողվեց մեկ այլ պաշտպանական գիծ ստեղծել Էրզրումից 8 կմ դեպի արևմուտք:
[[Պատկեր:Ruserz.jpg|մինի|450px|աջից|Գրավված թուրքական դրոշները [[Էրզրում]]ում:]]
[[Պատկեր:Gun-erzurum-niva-1916-11.jpg|մինի|450px|աջից|Ռազմավարային թուրքական զենքը ռուսների կողմից գրավված [[Էրզրում]]ում. [[1916]] թվականի սկիզբ:]]
[[Պատկեր:Древний_христианский_храм-арсеналв_отбитом_у_турок_Эрзеруме_Нива_№31-1916.jpg|մինի|450px|Հին հայկական տաճար, թուրքերի կողմից վերածված զինապահեստի. ազատագրված Էրզրումը [[1916]] թվականին:]]
[[Պատկեր:Район освобождённой от турок русскими войсками Армении к лету 1916. Нива №31-1916.jpg|մինի|450px|աջից| [[Արևմտյան Հայաստան|Արևմտյան Հայաստանի]] այն տարածքը, որն ազատագրված էր թուրքերից [[1916]] թվականի [[ամառ|ամռանը]]:]]
[[Պատկեր:Телеграмма Николаю II о падении Эрзерума.jpg|մինի|450px|Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլայևիչի հեռագիրը կայսր Նիկոլայ II-ին՝ Էրզրումի գրավման մասին:]]