«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 94.
 
=== Էրզրում բերդ ===
Բերդաքաղաքը ռուսական զորքերի հրաձակման սպառնալիքի ներքո էր, թե՛ հոյւսիսային, թե՛ հարավային կողմից: Իրենց նախորդ հաղթանակներով Կովկասյան բանակի զորքերն արդեն մաքրել էին իրենց ուղին դեպի Էրզրումի մատույցները: Այժմ ռուսները մտադիր էին վերցնել Էրզրումը, որը Արևմտյա Հայաստանի ամենաուժեղ բերդաքաղաքն էր, և Օսմանյան կայսրության ու աշխարհի ամենահզոր բերդաքաղաքերից մեկը: Օսմանյան կայսրությունում Էրզրումը համարվում էր երկրորդ հզորագույն պաշտպանված քաղաքը: Էրզրումի պաշտպանության համար բերդաքաղաքում կար միավոր 235 հրետանի: Ամրությունները քաղաքը պաշտպանում էին 180 աստիճան աղեղով՝ երկու օղակ կազմելով: Էրզրումն ուներ 11 ֆորտեր՝ բերդեր և մարտկոցներ, որոնք պաշտպանում էին կենտրոնական տարածքը:<ref name="Allen">Allen & Muratoff</ref> Թևերը պաշտպանված էին երկու ֆորտերից բաղկացած խմբով՝ յուրաքանչյուր կողմից: III Օսմանյան բանակի զինվորները չէին բավարարում, որպեսզի այդ հսկայական բերդաքաղաքը պաշտպանեին իր ամբողջ պարագծով:<ref name="Allen" /> Կորուստները կազմում էին 10.000 զինվոր, ևս 5.000 օսմանյան զինվոր գերի էր ընկել, շարքից դուրս էր եկել 16 միավոր հրետանի և 40.000 մարդ ապաստան էր գտել Էրզրումի բերդաքաղաքում:
 
1916 թվականի փետրվարի 11-ին ռուսական զորքերը սկսեցին հրետակոծել Էրզրումի շուրջ գտնվող ռազմական ամրությունները: Կատաղի մարտեր սկսվեցին: Թուրքական գումարտակները, որոնք իրենց կազմում ունեին 350-ական զինվոր ստիպված էին պաշտպանվել 1.000-ական մարդուց բաղկացած ռուսական գումարտակների դեմ: Մարտնչող թուրքական կողմը շատ քիչ համալրումներ ուներ: Երեք օրվա ընթացքում ռուսական զորքերը կարողացան հասնել Էրզրումի դաշտի վրա գերիշխող բարձունքներին: III Օսմանյան բանակի հրամանատարության համար ակնհայտ էր դառնում, որ քաղաքը կորսված է: Թուրքական զորամասերն ու ստորաբաժանումները սկսեցին նահանջել ռազմաճակատի ամրացված գոտիներից դեպի քաղաք, իսկ ապա սկսեցին տարհանվել նաև բուն քաղաքից:
 
Փետրվարի 12-ին Կովկասյան բանակը գրավեց Կարա-Գյոբեկ ֆորտը ([[:tr:Kara-gobek]]): Փետրվարի 13-ին ռուսական զորքերը շարունակեցին իրենց գրոհները:
 
Փետրվարի 14-ին Կովկասյան բանակի զորքերը վերցրեցին ֆորտ Թաֆեթը ([[:tr:Fort Tafet]]): Դրանով իսկ ռուսական զորքերը ներթափանցեցին Էրզրումի երկու պաշտպանական երկու օղակների ներսը:
 
Փետրվարի 15-ին, Էրզրումի շուրջ գտնվող մնացած ֆորտերից թուրքական զորքերը տարհանվեցին:
 
Փետրվարի 16-ի վաղ առավոտյան Կովկասյան բանակի [[կազակական զորքեր]]ը առաջինն էին, որ մտան Էրզրում:<ref name="caven"/> Թուրքական զորքերին հաջողվեց դուրս գալ քաղաքից և կարողացան խուսափել շրջապատվելուց, թեպետ նրանց կորուստները արդեն իսկ շատ մեծ էին: Ռուսները գրավել էին թուրքական հրետանու 327 միավոր հրանոթ: III Օսմանյան բանակի օժանդակ զորամասերը և շուրջ 250 վիրավորներ, որոնք գտնվում էին Էրզրումի հոսպիտալում, գերեվավեցին: Այլ տվյալներով՝ գերի ընկավ թուրքերի ամբողջ 4-րդ զորագունդը:
 
Երբ [[օդային հետախուզություն]]ը պարզեց, որ թուրքական զորքերը նահանջում են, ռուսական հետապնդումը այնքան արդյունավետ չեղավ, որքան այն կարող էր լինել: Սա ևս հայոց պատմության՝ պարզաբանման կարիք ունեցող հարցերից է:<ref name="Allen" /> Այնինչ, III Օսմանյան բանակի X և XI բանակային կորպուսների մնացորդներին հաջողվեց մեկ այլ պաշտպանական գիծ ստեղծել Էրզրումից 8 կմ դեպի արևմուտք:
[[Պատկեր:Ruserz.jpg|մինի|450px|աջից|Գրավված թուրքական դրոշները [[Էրզրում]]ում:]]
[[Պատկեր:Gun-erzurum-niva-1916-11.jpg|մինի|450px|աջից|Ռազմավարային թուրքական զենքը ռուսների կողմից գրավված [[Էրզրում]]ում. [[1916]] թվականի սկիզբ:]]