«Էրզրումի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Հունվարի 29-ին Կոստանդնուպոլսից վերադարձավ Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան ([[:tr:Mahmut Kamil Paşa]]): Նա զգում էր, որ ռուսները ոչ միայն Էրզրումի վրա կհարձակվեն, այլև կվերսկսեն հարձակումը ռազմաճակատի հարավային թևում՝ [[Վանա լիճ|Վանա լճի]] շուրջ: [[Խնուս]] քաղաքը ([[:tr:Hınıs]]), որը գտնվում էր Էրզրումից դեպի հարավ-արևելք, փետրվարի 7-ին գրավվեց ռուսական զորքերի և նրանց շարքերում մարտնչող հայկական զորամասերի կողմից: Դրա նպատակն էր կանխել թուրքական համալրումների ժամանումը [[Մուշ]] քաղաքից՝ [[:tr:Muş]] դեպի Էրզրում-Կարին:<ref>W.E.D. Allen and Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921. ISBN 0-89839-296-9</ref> Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան շարունակում էր փորձել ամրացնել իր զորքերի պաշտպանական գծերը: Արդյունքում նրա տրամադրության ներքո գտնվող զորային ռեզերվների մեծ մասը հեռացրեց Էրզրումից և միաժամանակ թուրքական հրամանատարության ուշադրությունը շեղեց դեպի Արևմտյան Հայաստանի հարավային ու կենտրոնական գավառները: Ռուսական զորքերին՝ հայկական զորաասերի աջակցությամբ, հաջողվեց նույն օրը ևեթ գրավել Մուշը՝ [[Մուշի ճակատամարտ]]ից հետո: Մուշ քաղաքը գտնվում էր Էրզրում-Կարինից 70 մղոն (մոտ 113 կմ) հեռավորության վրա:
 
Փետրվարի 11-ին և 12-ին ծանր մարտերի թատերաբեմ դարձավ Դեվե-Բոյուն լեռը: Վերջինս օսմանյան հրետանու դիրքերի համար շատ կարևոր հենակետ էր: Դվե Բոյունից դեպի հյուսիս Կովկասյան բանակի զորասյուներըմոտեցան [[Կարգապազար]] լեռանը, որը թուրքերը համարում էին անանցանելի: Օսմանյան III բանակի X բանակային կորպուսը պաշտպանում էր ռուս-թուրքական ռազմաճակատի այս տեղամասը, և այդ կորպուսի հրամանատարը իր ենթակա դիվիզիաները այնպես էր տեղակայել, որ դրանք չէին կարող միմյանց աջակցել:<ref>W.E.D. Allen and Paul Muratoff, Caucasian Battlefields, A History of Wars on the Turco-Caucasian Border, 1828-1921, 351-363. ISBN 0-89839-296-9</ref> Օսմանյան III բանակի հրամանատար Մահմուդ Քյամիլ փաշան հինգ դիվիզիա ուներ Դեվե-Բոյունի շրջանը պաշտպանելու համար, սակայն դանդաղ արձագանքեց այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում այդ դիրքերից դեպի հյուսիս:
 
=== Էրզրում բերդ ===