«Սուրբ Պատրիկի օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Սուրբ Պատրիկի օր կամ Սուրբ Պատրիկի տոն''' ({{lang-ga|Lá Fhéile Pádraig}}),մշակութային և կրոնական տոն է, որը տեղի է ունենում մարտի 17-ին, Սուրբ Պատրիկի մահվան օր (մ.թ. 385–461), կամ Իռլանդիայի սուրբ բարեխոսի օր:
 
Սուրբ Պատրիկի օրը առաջացել է XVII դարում և ղեկավարվում է կաթոլիկ եկեղեցու կողմից, անգլիական եկեղեցու անդամների հաղորդությամբ (հատկապես Իռլանդիայի եկեղեցու), արևելան Օրթոդոքս եկեղեցու և լութերական եկեղեցու կողմից: Օրը հիշատակում է սուրբ Պատրիկին և քրիստոնեության մուտքը Իռլանդիա, բացի այդ նշվում է նաև իռալնադական հարստությունները և մշակույթը: Ընդհանուր առմամբ, տոները ներառում են հանրային շքերթներ և փառատոններփառատոներ,որի ժամանակ կրում են կանաչ զգեստ կամ երեքնուկ: Քրիստոնյաները, ովքեր հետևում են հոգևոր ծեսերին մասնակցում են եկեղեցական պատարագներին և պատմականորեն պահում են ծոմ, սահմանափակելով ուտելիքը և ալկոհոլի օգտագործումը, որը խրախուսում և քարոզում է տոնի ավանդույթը:
 
Սուրբ Պատրիկի օրը հանրային տոն է Իռալնդիայի հանրապետությունում, հյուսիսային Իռալնդիայում, Նյուֆաունդլենդի և Լաբրադորի կանադական նահանգում (նահանգի կառավարության աշխատակիցների համար) և Մոնտսերատի բրիտանական անդրծովյան տարածքում: Այն նաև մեծ շուքով նշվում է իռլանդիայի սփյուռքի կողմից ամբողջ աշխարհում, հատկապես [[Մեծ Բրիտանիա]]յում, Կանադայում, Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Ավստրալիայում և [[Նոր Զելանդիա]]յում: Սուրբ Պատրիկի տոնը նշվում է ավելի շատ երկրներում, քան այլ ազգային տոն: [[Իռլանդիա]]յի սփյուռքը մեծ ազդեցություն է ունենում ժամանակակից տոների վրա: Վերջին տարիներին, եղել են քննադատություններ սուրբ Պատրիկի օրվա տոնի վերաբերյալ, այն դառնալով չափազանց կոմերցիալացված և խթանելով իռլանդական բացասական կարծրատիպերը:
Տող 14.
 
== Տոն և ավանդույթներ ==
Այսօրվա Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարությունների վրա մեծ ազդեցություն են ունեցել նրանք, որոնք զարգացել են Իռալնդիայի սփյուռքում, հատկապես հյուսիսային Ամերիկայում: Մինչև 20-րդ դարը, սուրբ Պատրիկի օրըօրն ավելի մեծ էր նշվում սփյուռքի շրջանում, քան Իռլանդիայում:
 
Ընդհանրապես, տոնակատարությունները ներառում են հանրային շքերթներ և փառատոններփառատոներ, իռլանդական երաժշտություն, և կանաչ զգեստի կամ երեքնուկի կրում: Կան նաև հավաքույթներ, ինչպիսիք են պարերը, չնայած սրանք ավելի շատ էին տարածված անցյալում: Սուրբ Պատրիկի օրվա շքերթը սկսվել է հյուսիսային Ամերիկայում 18-րդ դարում, բայց չի տարածվել Իռլանդիայում մինչև 20-րդ դարը: Մասնակիցների մեջ ընդհանուր առմամբ ներառում են երաժշտական խմբեր, ռազմական, հրշեջներ, մշակութային կազմակերպություններ, բարեգործական կազմակերպություններ, կամավորական ասոցիացիաներ, երիտասարդական խմբեր, «եղբայրություն» կազմկերպության անդամներ, և այլն: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում շքերթներից մեծ մասը ավելի շատ նմանվել է դիմակահանդեսների: Մեծ ջանք է գործադրվում օգտագործելու իռալնդերենը հատկապես Իռալնդիայում, որտեղ Սուրբ Պատրիկի օրվա շաբաթը կոչվում է «իռլանդական լեզվի շաբաթ»:
 
Քրիստոնյաները կարող են նաև մասնակցել եկեղեցական պատարագների, ծոմ պահել սահմանափակելով ուտելիքները և ալկոհոլի օգտագործումը: Հավանբար դրա պատճառով, ալկոհոլը - հատկապես իռլանդական վիսկին , գարեջուրը կամ խնձորօղին դարձել են տոների մի մասը: Սուրբ Պատրիկի «երեքնուկ նկարել» կամ «ջրել երեքնուկ» սովորույթը պատմականորեն հայտնի է, հատկապես Իռալնդիայում: Տոնակատարության վերջում, երեքնուկը դրվում է բաժակի ներքևի մասում, որը հետո լցվում է վիսկիով, գարջրով կամ խնձորօղիով: Հետո խմում են այն որպես Սուրբ Պատրիկի կենաց, Իռալնդիայի կամ ներկաների: Երեքնուկը կուլ են տալիս խմիչքի հետ կամ հանում և շպրտում են ուսի վրայով, որպես հաջողության նշան: