«Դհարմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
'''Դհարմա''' ([[սանսկրիտ]]՝ ''धर्म''), հնդկական կրոններում՝ [[հինդուիզմ]]ում, [[բուդդայականություն]]ում, [[սիկհիզմ]]ում և [[ջայնիզմ]]ում բազմաթիվ նշանակություններ ունեցող հասկացություն<ref>[https://www.britannica.com/topic/dharma-religious-concept "Dharma"]. ENCYCLOPÆDIA BRITANNICA. </ref>: Դհարմա բառի միանշանակ որևէ թարգմանություն գոյություն չունի<ref>Ludo Rocher (2003), The Dharmasastra, Chapter 4, in Gavin Flood (Editor), The Blackwell Companion to Hinduism, ISBN 978-0631215356</ref><ref>Alban G. Widgery, The Principles of Hindu Ethics, International Journal of Ethics, Vol. 40, No. 2 (Jan., 1930), էջ 232-245</ref>:
 
Հինդուիզմում[[Հինդուիզմ]]ում դհարման նշանակում է վարքագծեր, որոնք համահունչ են իրերի բնական դասավորությանը՝ կյանքի ու տիեզերքի գոյությունը հնարավոր դարձնելու համար: Դրանք ներառում են պարտականությունները, իրավունքները, օրենքները, վարքականոնները, առաքինությունները և «ապրելու ճիշտ ձևը»<ref>[http://www.encyclopedia.com/philosophy-and-religion/eastern-religions/hinduism/dharma#1 The Oxford Dictionary of World Religions, Dharma]</ref><ref>Աշխարհի կրոնների օքսֆորդյան բարառան. ''«Հինդուիզմում դհարման հիմնարար հասկացություն է, որը վերաբերում է կյանքը և տիեզերքը հնարավոր դարձնող կարգին և սովորույթին, հետևաբար, այդ կարգի իրականացումն ապահովող վարքագծերին»:''</ref>: [[Բուդդայականություն]]ում դհարման նշանակում է «տիեզերական օրենք և կարգ», բայց այն վերաբերում է նաև [[Բուդդա]]յի ուսմունքներին<ref>[http://www.encyclopedia.com/philosophy-and-religion/eastern-religions/hinduism/dharma#1 The Oxford Dictionary of World Religions, Dharma]</ref>: Բուդդայական փիլիսոփայության մեջ դհամման կամ դհարման վերաբերում է նաև [[Ֆենոմեն|«ֆենոմեն»]] եզրույթին<ref>David Kalupahana. The Philosophy of the Middle Way. SUNY Press, 1986, pages 15–16</ref>: [[Ջայնիզմ]]ում դհարման վերաբերում է տիրտհանկարայի (փրկիչ և հոգևոր ուսուցիչ) ուսուցմանը և մարդկային էակների մաքրման ու բարոյական վերափոխման դոկտրինի մարմնին: Սիկհիզմում դհարմ բառը նշանակում է արդարության և պատշաճ կրոնական պրակտիկայի ուղի<ref>Robin Rinehart (2014), in Pashaura Singh, Louis E. Fenech (Editors), The Oxford Handbook of Sikh Studies, ISBN 978-0199699308, Oxford University Press, էջ 138-139</ref>:
 
Դասական [[սանսկրիտ]]ում դհարմա գոյականը ծագում է «դհր» արմատից, որը նշանակում է «կատարել, պահել, պահպանել»<ref>Monier Williams, A Sanskrit Dictionary (1899): «ունենալ, պահել, կրել, կատարել, պահպանել, տիրապետել, ենթարկել, կիրառել...»</ref>: Պատմական վեդայական կրոնում «դհարմա» բառը կիրառվել է և դրա նշանակությունն ու հայեցակարգային շրջանակը զարգացում են ապրել հազարամյակների ընթացքում<ref>English translated version by Jarrod Whitaker (2004): Paul Horsch - From Creation Myth to World Law: the Early History of Dharma, Journal of Indian Philosophy, December 2004, Volume 32, Issue 5-6, էջ 423-448; Original peer reviewed publication in German: Paul Horsch, ‘Vom Schoepfungsmythos zum Weltgesetz’, in Asiatische Studien: Zeitschrift der Schweizerischen Gesellschaft für Asiankunde, Volume 21 (Francke: 1967), էջ 31–61</ref>: Դհարմայի [[հականիշ]]ը [[ադհարմա]]ն է:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դհարմա» էջից