«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
Նեոդասականությունը [[20-րդ դար]]ում [[Երաժշտություն|երաժշտության]] հոսանքներից է, որի ներկայացուցիչները ձգտել են վերածնել վաղ դասական և մինչդասական երաժշտության ոճական գծերը։ Առավել զարգացման է հասել համաշխարհային երկու պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում։ [[1920]] թվականին Ֆ․ Բուզոնին հրատարակել է Պ․ Բեքերին ուղղված բաց նամակ («Նոր կլասիցիզմ»), որը դարձել է այդ ուղղության մանիֆեստը։ [[1924]] թվականին Ի․ Ֆ․ Ստրավինսկին առաջ է քաշել «Ետ դեպի Բախը» լոզունգը, որի իմաստը բախյան տրամաբանության, երաժշտական ձևի կառուցման ու զարգացման սկզբունքների և երաժշտական լեզվի ժամանակակից արտահայտչամիջոցների միավորման մեջ էր։ Նեոդասականության գեղագիտական իդեալը «կարգ ու կանոնն է», գեղարվեստական ամբողջության բոլոր տարրերի կայունությունը, հավասարակշռվածու֊թյունը։ Այդ ներդաշնակությունը, սակայն, հասկացվում է ոչ որպես պայքարի արդյունք, ռեալ կենսական հակասությունների հաղթահարում, այլ ի սկզբանե գոյություն ունեցող, հավերժ ու անփոփոխ ինչ-որ բան։
[[Պատկեր:David-Oath of the Horatii-1784.jpg|մինի|ձախից]]
Նեոդասականներին իր վերջին ստեղծագործություններում անմիջականորեն մոտեցել է Մ․ Ռեգերը։ Ավելի մակերեսային՝ արտաքին ոճավորման ձևով նեոկլասիցիստական միտումներ առկա են [[Ռ. Շտրաուս|Ռ․ Շտրաուսի]] մոտ («Վարդերի ասպետը» օպերան, [[1910]] թվական)։ Գերմանական երաժշտության մեջ նեոդասականություն ուղղությունը գլխավորել է Պ․ Տինդեմիթը։ Նրա մոտ նեոկլասիցիստական միտումներն արտահայտվել են [[16-րդ դար]]ի գծատարած (լինեար) պոլիֆոնիային և [[Բարոկկո|բարոկկոյի դարաշրջանին]] բնորոշ գործիքային երաժշտության ձևերին անդրադառնալու մեջ։ [[1920]]-ական թվականներին այդ հոսանքին որոշակի տուրք է տվել Ի․ Ֆ․ Ստրավինսկին («Էդիպ արքա» օպերա-օրատորիա, [[1927]] թվականին, «Պուլչինելլա» (Պերգոլեզիի թեմաներով), [[1919]] թվականին, «Ապոլլոն Մուսագետ» (նյուլլիի թեմաներով), [[1927]] թվականին, «Փերու համբույրը» (Չայկովսկու թեմաներով), [[1928]] թվականին, [[բալետ]]ները, «[[Սաղմոսների սիմֆոնիա]]», [[1930]] թվականին, [[օկտետ]], [[1923]] թվականին և այլն)։ Նեոկլասիցիստական միտումները մասամբ արտահայտվել են [[1920]]-ական թվականներին ֆրանսիացի «Վեցյակի» ներկայացուցիչների (Դ․ Միյո, Ա․ Հոնեգեր, Ֆ․ Պուլենկ և ուրիշներ), Մ․ Ռավելի, Օ․ Ռեսպիգիի առանձին երկերում։ Իտալական նեոդասականության ներկայացուցիչներ են Ի․ Պիցցետտին, է․ Մալիպիեռոն, Ա․ Կազելլան։
 
Նեոկլասիցիստական բնույթի ստեղծագործությունները մոտիկ են ոճավորմանը, միևնույն ժամանակ, հնագույն երաժշտության ընդօրինակումը դրանցում զուգակցվում է երաժշտական լեզվի արդիականացման, արխաիկի կողքին՝ ժամանակակից արտահայտչամիջոցների օգտագործման հետ։ Ամբողջության մեջ նեոդասական միտումները, իրենց էությամբ, հակասական են։ Մի կողմից վերածնվում են պարզությունը, կազմակերպվածությունը, երաժշտական հին ոճերի տրամաբանությունը, մյուսից՝ նեոդասականություն հանգեցնում է սառը, ձևական ընդօրինակման, հնացած ոճաձևերի արհեստական վերածննդին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նեոդասականությունը դադարել է եվրոպական երաժշտության առաջատար ուղղություններից մեկը լինելուց, բայց դրա առանձին տարրեր պահպանվել են գաղափիարագեղարվեստական տարբեր դիրքորոշում ունեցող կոմպոզիտորների երկերում։