«Կառլո Մադեռնա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 49.
Մադերնայի աշխատանքները շարունակում էին մնալ արդեն առկա կառույցների ձևափոխումը։ Միակ շինությունը, որ ամբողջովին նախագծվել է նրա կողմից, [[Սանտա Մարիա դելա Վիտտորիա]] փոքրիկ եկեղեցին էր։ Եկեղեցին հայտնի է նաև [[Լորենցո Բերնինի]]ի «Transverberazione di santa Teresa d'Avila» (Սուրբ Թերեզայի զմայլանքը) աշխատանքով, որը համարվում է բարոկկո արվեստի հաղթանակը։ Նրա պատճառով է, որ անտեսվում է Մադերնայի գլուխգործոցը։
 
Նույնիսկ Մադերնայի մեկ այլ գլուխգործոցը՝ [[Սանտ ԱնդրաԱնդերա դելա ՎալլեՎալե]]ն, ամբողջովին նրա աշխատանքը չի։ Այնտեղ նա ձևավորել է ֆասադը և ձևավորել է [[գմբեթ]]ը՝ մեծությամբ երկրորդը Հռոմում։ Եկեղեցին ձևավորվել է Տեատինյան միաբանության համար Ջուզեպպե Ֆրանչեսկո Ջրիմալդիի և [[Ջակոմո դելլա Պորտա]]յի կողմից [[1540]] թվականին։ Այն կրկնում է ճիզվիտական նախագիծը՝ խաչաձև հատակագիծ, առանց միջանցքների [[Նավ (ճարտարապետություն)|նավ]] և կողային կամարակապ բացվածքներում մատուռներ։ Թեև կառույցի նախագիծն արվել է [[1608]] թվականին, սակայն շինարարությունը իրակացվել է [[1621]]-[[1625]] թվականներին։ Մադերնոյի մահից հետո անավարտ եկեղեցին շարունակում է [[Կառլո Ֆոնտանա]]ն։
 
Նրա մյուս աշխատանքներն են Ջեզու է Մարի, Սան Ջիակոմո ին Ավգուստա, Սելչիի Սանտա Լուսիա և Սան Ջիովաննի դեյ Ֆիորենտինի եկեղեցիները։ Վերջինում ամփոփված է նրա մարմինը։ Նա նաև աշխատել է [[Քուիրինալյան պալատ]]ում, [[Կաստել-Գանդոլֆո]]յի պապական պալատում և [[Պալացցո Բարբերինի]]ում։ Մադերնայի պալատների ձևավորումների լավագույն աշխատանքը ներկայացված է Մատտեի պալատում (1598–1616)։
 
Մադերնան նաև ձևավորել է մի շարք կապելլաներ, որոնցից են [[Սուրբ Պողոսի բազիլիկ|Սան Պաոլո ֆուորի լե Մուրա]] եկեղեցու Սան Լորենցոյի մատուռը և [[Սանտա Պուդենցիանա բազիլիկ|Սանտա Պուդենցիանա]] եկեղեցու Կաետանի մատուռը։
 
[[Սանտա Մարիա ՄաջիորեՄաջորե]] եկեղեցու առջև վեր է խոյանում [[Ժանտախտի սյուն]]ը, որի պատվանդանը ևս ձևավորել է Կառլո Մադերնան։ Այն օրինակ է հանդիսացել կաթոլիկ երկրների բազմաթիվ «ժանտախտի սյուների» համար։
 
== Պատկերասրահ ==