«Եղիշե Չարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
[[1915]] թվական, խոր աշուն էր։ Ձյուն էր դրել սարերի կատարներին։ Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր [[Վանա լճից]] հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին, ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ...
Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ ԵզիշեԵղ

իշե Չարենցն էր(Սողոմոնյան)։Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ<ref>Ի՞նչ է, ո՞վ է հանրագիտարան</ref>:
 
Հայրենիքին պիտանի լինելու մղումով [[1919]] թվականի աշնանը նա ուսուցչություն է անում [[Կարսի մարզ]]ի [[Բաշքյադիկլար]] գյուղի դպրոցում։ Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, ՀՀ կրթության և արվեստների նախարար [[Նիկոլ Աղբալյան]]ին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը [[1919]] թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ [[1920]] թվականի հունվար-մայիս ամիսներին, Աղբալյանին ներկայացրած բանաստեղծին աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում՝ որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ Դրանից հետո [[1920]]-[[1921]] թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված [[1920]] թվականին։