«Նույնականացում (հոգեբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Նկարագրություն ==
Իդենտիֆիկացիան դրան քիչ թե շատ նման մեկ այլ մեխանիզմից՝ [[Ինտրոյեկցիա (հոգեբանություն)|ինտրոյեկցիա]]յից տարբերվում է նրանով, ոչ իդենտիֆիկացիան այս կամ այն չափով գիտակցվում է: Թեև ինքնին գործընթացը անգիտակցական է, սակայն իդենտիֆիկացիայի օբյեկտների ընտրությունը կարող է գիտակցվել և ենթարկվել սուբյեկտիվ վերահսկողության:
 
=== Որպես պաշտպանական մեխանիզմ ===
Սա մեկ ուրիշի՝ որպես սեփական անձի շարունակության մասին պատկերացումն է: Առավել հաճախ այն հանդիպում է ծնողների մոտ, ովքեր իրենց երեխաներին ընկալում են այդ կերպ: Նույնականացվելով երեխայի հետ՝ ծնողը մի կողմից իրեն վերագրում է երեխայի երիտասարդությունը և նվաճումները, իսկ մյուս կողմից դրան ավելանում է նաև երեխայի վրա սեփական ցանկությունների, նպատակների ու պահանջմունքների [[Պրոյեկցիա (հոգեբանություն)|պրոյեկցիան]]: Այդպիսի վերաբերմունքը ուրիշների հանդեպ որպես կանոն դրսևորվում է վառ արտահայտված [[նարցիսիզմ]]ի դեպքում:
 
«Ագրեսորի հետ նույնականացումը» թեև, ըստ էության, հանդիսանում է ինտրոյեկցիա<ref>[[Зигмунд Фрейд]], '''«„Я“ и „Оно“»''', [[1923]]</ref>, սակայն կարող է մասամբ գիտակցվել, և այդ դեպքում այն կարելի է դիտարկել որպես իդենտիֆիկացիայի պաշտպանական ձև:
 
=== Որպես հարմարվողական գործընթաց ===
Նույնականացումն ընկած է այլ մարդկանց կամ նրանց խմբին նմանվելու, կարևոր որակներ ձեռք բերելու ձգտման հիմքում: Այդ ձևով այն դրսևորվում է դեռևս մանկության տարիներին և աստիճանաբար զարգանում է՝ պարզ ընդօրինակումից հասնելով առավել բարդ, արդյունավետ և սուբյեկտիվորեն վերահսկելի ձևերի: Իդենտիֆիկացիան նպաստում է այլ մարդու կամ մարդկանց խմբի հետ խորը հուզական կապ ստեղծելուն, նրանց հետ միավորվելուն և ամբողջի մասը կազմելուն: Այդ կերպ կարող են յուրացվել ոչ միայն բնավորության առանձին գծեր, այլև նորմեր, արժեքներ, որոնք դրսևորվում են կոնֆորմիզմի տեսքով<ref name="Ya" />:
 
Իդենտիֆիկացիայի հարմարվողական ուժը կարող է էականորեն տատանվել՝ կախված այն բանից, թե ով և երբ է ընտրվել՝ որպես իդենտիֆիկացիայի օբյեկտ: Նույնականացումը, որը կյանքի մի փուլում օգնում է [[Սոցիալականացում|սոցիալականացմանը]], մեկ ուրիշ փուլում կարող է խանգարել: Օրինակ՝ եթե դպրոցական տարիներին կռվարար դասընկերոջ հետ նույնականացումը կարող է բարձրացնել սոցիալական կարգավիճակը, ապա ավելի հասուն տարիքում հավանական է հակառակ ազդեցությունը<ref name="Mc">[[Ненси Мак-Вильямс]], '''«[http://lib.aldebaran.ru/author/makvilyams_nyensi/makvilyams_nyensi_psihoanaliticheskaya_diagnostika_ponimanie_struktury_lichnosti_v_klinicheskom_processe/makvilyams_nyensi_psihoanaliticheskaya_diagnostika_ponimanie_struktury_lichnosti_v_klinicheskom_processe__0.html Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе]»''', изд. «Класс», [[1998]].</ref>:
 
Գիտակցված և չգիտակցված իդենտիֆիկացիան կարող է հնարավորություն տալ իրեն դնել այլ անձի տեղում, ընկալել նրա հոգեվիճակը, վարքագիծը, ինչը հանգեցնում է խորը հասկացման<ref name="Ya" />:
 
Իդենտիֆիկացիան ընկած է նաև նույնության ձևավորման հիմքում ([[Էրիկ Էրիկսոն]]ի հայեցակարգ):
 
== Գրականություն ==
* Фрейд, Анна. Психология Я и защитные механизмы = Das Ich und die Abwehrmechanismen. — Москва: Педагогика-Пресс, 1993. — 68 с. — ISBN 3-596-42001-6.
* Мак-Вильямс, Нэнси. Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе = Psychoanalytic diagnosis: Understanding personality structure in the clinical process. — Москва: Класс, 1998. — 480 с. — ISBN 5-86375-098-7.
* Фрейд, Зигмунд. «Я» и «Оно» = Das Ich und das Es (1923). — Азбука, 2008. — 288 с. — 7000 экз. — ISBN 978-5-91181-292-8.
 
== Ծանոթագրություններ ==