«Կուվադի համախտանիշ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Կուվադի համախտանիշ''', հայտնի է նաև համակրելի հղիություն անվամբ: Այս համախտանիշով տառապում են մի...»: |
(Տարբերություն չկա)
|
08:10, 25 Մարտի 2017-ի տարբերակ
Կուվադի համախտանիշ, հայտնի է նաև համակրելի հղիություն անվամբ: Այս համախտանիշով տառապում են միայն տղամարդիկ:
Ախտանիշներ
Կուվադի համախտանիշով տառապող հիվանդների մոտ դրսևորվում են հղի կնոջ ախտանիշներ[1]: Դրանք հիմնականում լինում են քաշի ավելացումը, հորմոնային փոփոխությունները, առավոտյան սրտխառնոցը, խանգարված քունը: Առավել ծայրահեղ դեպքերում կարող են արձանագրվել երկունքային ցավեր, հետծննդաբերական դեպրեսիա և քթից արյունահոսություն[2]: Այլ ախտանիշերից են ատամնացավը[3], գլխացավը, ողնաշարի ցավը, ախորժակի փոփոխություն, փորլուծություն, անքնությունը[4] և ականջակեղտի առատ արտադրությունը:
Համախտանիշի առաջացման հոգեբանական պատճառներն են անհանգստությունը, պտղի հետ նույնականացումը, հայր դառնալու անսպասելիությունը և անպատրաստվածությունը, խանդը[3][5]:
Այնուամենայնիվ, շատ բժիշկներ Կուվադի համախտանիշը որպես այդպիսին չեն ընդունում[6] : Ոմանք կարծում են, որ այն հոգեսոմետիկ բնույթ է կրում, ոմանք էլ համարում են, որ այն իր կենսաբանական պատճառներն ունի` կապված հատկապես հորմոնալ փոփոխությունների հետ[4]:
Պատմություն
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ դեպքերում Կուվադի համախտանիշ արտահայտվում է հղի կին ունեցող տղամարդկանց մոտ: Նրանց մոտ պրոլակտին, հիդրոկորտիզոն և տեստոստերոն հորմոնների փոփոխություն է գրանցվում հիմնականում կնոջ հղիության առաջին երեք ամիսների ընթացքում, ինչը կարող է շարունակվել հետծննդաբերական շրջանում ևս[7]:
1920-ական թվականներին Ֆրանսիայում կատարած ուսումնասիրությունների համաձայն Կուվադի համախտանիշով առավել հաճախ տառապում են այն տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություններում գերիշխող դերակատարում չունեն[8]:
Ծանոթագրություններ
- ↑ Lack, Evonne (April 2012). «Strange but true: Couvade syndrome (sympathetic pregnancy)». Baby Center.Կաղապար:Self-published inline
- ↑ Counihan, Carole (1999). The Anthropology of Food and Body: Gender, Meaning, and Power. New York: Routledge. էջ 69. ISBN 978-0-415-92193-0.
- ↑ 3,0 3,1 Klein, Hilary (1991). «Couvade syndrome: Male counterpart to pregnancy». International Journal of Psychiatry in Medicine. 21 (1): 57–69. doi:10.2190/FLE0-92JM-C4CN-J83T. PMID 2066258.
- ↑ 4,0 4,1 «Partners suffer from phantom pregnancy». BBC. 14 June 2007. Վերցված է 20 April 2012-ին.
- ↑ Griffiths, Mark (2012). «Things That Go Bump: A Brief Overview of Couvade Syndrome».Կաղապար:Self-published inline
- ↑ «Sympathetic Pregnancy: Is Couvade Syndrome Real?». BabyMed.
- ↑ Storey, Anne E.; Walsh, Carolyn J.; Quinton, Roma L.; Wynne-Edwards, Katherine E. (March 2000). «Hormonal correlates of paternal responsiveness in new and expectant fathers». Evolution and Human Behavior. 21 (2): 79–95. doi:10.1016/S1090-5138(99)00042-2. PMID 10785345.
- ↑ Abensour, Léon (1921). Histoire générale du féminisme des origines à nos jours (French). Delagrave. էջ 11. OCLC 220162157.
{{cite book}}
: Unknown parameter|trans_title=
ignored (|trans-title=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
- Nippoldt, Todd B. (January 15, 2014). «What can you tell me about Couvade syndrome? Can men really experience sympathetic pregnancy symptoms?». Mayo Foundation for Medical Education and Research.
- Trethowan, W. H.; Conlon, M. F. (1965). «The Couvade Syndrome». The British Journal of Psychiatry. 111 (470): 57–66. doi:10.1192/bjp.111.470.57. PMID 14261730.
- Lipkin, Mack; Lamb, G. S. (1982). «The Couvade Syndrome: An Epidemiologic Study». Annals of Internal Medicine. 96 (4): 509–11. doi:10.7326/0003-4819-96-4-509. PMID 7199885.
- Trethowan, W.H. (1968). «The couvade syndrome—some further observations». Journal of Psychosomatic Research. 12 (1): 107–15. doi:10.1016/0022-3999(68)90016-0. PMID 5663941.
- Khanobdee, Chantima; Sukratanachaiyakul, Varunee; Gay, Janice Templeton (1993). «Couvade syndrome in expectant Thai fathers». International Journal of Nursing Studies. 30 (2): 125–31. doi:10.1016/0020-7489(93)90062-Y. PMID 8496024.
- Masoni, S.; Maio, A.; Trimarchi, G.; De Punzio, C.; Fioretti, P. (1994). «The couvade syndrome». Journal of Psychosomatic Obstetrics & Gynecology. 15 (3): 125–31. doi:10.3109/01674829409025637. PMID 8000469.
- Bogren, L. Y. (1984). «The couvade syndrome: Background variables». Acta Psychiatrica Scandinavica. 70 (4): 316–20. doi:10.1111/j.1600-0447.1984.tb01215.x. PMID 6496155.
Արտաքին հղումներ
- The Elusive Couvade Syndrome(անգլ.)
- Feeling Her Pain The Male Pregnancy Experience(անգլ.)
- «Lecturer investigates hormonal link to 'sympathy pregnancies' in men» (Press release). Kingston University. 24 June 2010. Վերցված է March 31, 2015-ին.(անգլ.)