«Պարսկաստան (կտավ)»–ի խմբագրումների տարբերություն

Մարտիրոս Սարյանի նկար
Content deleted Content added
#100wikidays (6) #GLAM 66
(Տարբերություն չկա)

05:56, 25 Մարտի 2017-ի տարբերակ

«Պարսկաստան», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1913 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1][2]:

Պարսկաստան
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1913
բարձրություն140 սանտիմետր
լայնություն185 սանտիմետր
նյութկտավ և տեմպերա
գտնվում էՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
սեփականատերՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն

1913 թվականին Պարսկաստանի կատարած այցից հետո Սարյանը գրել է.

  Թեհրանում ես չտեսա այն բազմազան ամբոխը, ինչը կար Կոստանդնուպոլսում և Կահիրեում: Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ սև հագուստներ էին կրում: Կարծես ողջ քաղաքը սգի մեջ լիներ: Չէի կարողանում բացատրել պարսիկների այդ սերը սև գույնի նկատմամբ: Գույներեն ասես դիտմամբ վռնդված էին փողոցներից: Զարմանալի և անհավատալի էր: Իսկ նրանց մանրանկարներն այնքան գունագեղ էին…[3]:  

Ի տարբերություն կոստանդնուպոլսյան և եգիտական շրջանի ստեղծագործությունների՝ Սարյանի պարսկական շրջանի գործերն աչքի չեն ընկնում վառ գույներով: Սարանը նկատում է, որ Պարսկաստանի քաղաքաների ամենահետաքրքիր վայրը խայտաբղետ և մարդաշատ շուկան է, որտեղ կարելի էր տեսնել ծալապատիկ նստած նարգիլե ծխող և նարդի խաղացող պարսիկ վաճառականների: Նկարիչը զարմանում էր նրանց դեմքերի անտարբերությունից: Տղամարդկանց կողքին նստած կանանց դեմքերը սառած դիմակներին էին նման: Այս ամենը Սարյանը պատկերել է «Պարսկաստան» կտավում: Հիմնվելով պարսկական մանրանկարչության ավանդույթների վրա՝ Սարյանը կտավը ստեղծել է ազատ գեղանկարչական մեկնաբանությամբ:

  Չնայած Սարյանը պատկերում է արևելքը, բայց նա օրիենտալիստ չէ: Նա արևելքը դիտում է որդիական զգացումով: Այդ պատճառով նրա արվեստում չկա օրիենտալիստներին հատուկ ճանապարհորդի հետաքրքրասիրություն էկզոտիկ բացառիկութթյամբ կոլեկցիոների մոտեցում…
- Մաքսիմիլան Վոլոշին
 

Կտավի վերականգնում

«Պարսկաստան» կտավը դեռևս Սարյանի կենդանության օրոք վնասվել էր ջեռուցման խողովակի վթարից և նկարի զգալի մասը ջրից քայքայվել էր: 2011 թվականին հայ-իտալական «Պիլոտային ծրագրի» շրջանակներում «Պարսկաստան» կտավը վերականգնվել է իտալացի նկարիչ Լուչիանա Բիլիոտիի կողմից[4]:

Տվյալներ

Ծանոթագրություններ

  1. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.sarian.am (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-03-25-ին.
  2. Շահեն Խաչատրյան «Մարդը բնություն է, բնությունը` մարդ», «Հայաստան», 1970, Երևան:
  3. «Գրառումներ իմ կյանքից», 1985)
  4. Սարյանի «Պարսկաստան» կտավի վերականգնումն ավարտված է