«Հավասի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Կենսագրությունը *== +== Կենսագրություն ==)
Տող 18.
== Կենսագրություն ==
 
ԾնվելԳուսան Հավասին՝ Արմենակ Պարսամի Մարկոսյանը, ծնվել է 1896 թվականին Վրացական ՍՍՀ [[Ծալկայի շրջան]]ի [[Այազմա]] գյուղում։գյուղում, հողազուրկ գյուղացու ընտանիքում։ Երեք տարեկան հասակում ծաղիկ հիվանդությունից զրկվում է տեսողությունից։ Որդուն բուժելու ծնողների գործադրած ջանքերը ապարդյուն են անցնում... Երեխան ընդմիշտ մնում ե տեսողությունից զրկված: Արմենակի ծանր վիճակը շատ էր անհանգստացնում ծնողներին, նրանք ելք են ոչոնում, որպեսզի երեխան ապագայում մի զբաղմունք ունենա: Հայրը գյուղում հայտնի երգասաց էր և հեքիաթներ պատմող: Նա Արմենակի մոտ նկատում է ձայնային լավ տվյալներ ու երգելու ունակություններ և որոշում է որդուն ուղարկել աշուղի մոտ սովորելու: Այստեղ Պարսամին օգնության է հասնում հարևան գյուղի բնակիչ աշուղ Դովրանը: Վերջինս Արմենակին սովորեցնում է սազ նվագել և որոշ գիտելիքներ է հաղորդում գուսանական արվեստից: Երգել սկսել է մանուկ հասակից։ Նրա առաջին ուսուցիչն է եղել գուսան [[Դովրանի]]ն։ Արդեն տասներկու տարեկան հասակում Արմենակը, ընկերակցելով տեղի աշուղների հետ, շրջագայում է գավառի գյուղերում: Հայրը անձամբ ճանաչում էր Ախալքալաքի գավառի Սուլդա գյուղի նշանավոր աշուղ Թիֆիլուն և որդուն ուղարկում է նրա մոտ սովորելու: Արմենակը Սուլդայում մնում է երկու տարի, վարպետը նրան հռչակում է աշուղ և տալիս է աշուղական անուն՝ Հավասի: Հավասի թուրքերեն հավաս բառից է , որը հայերեն թարգմանվում է մի քանի թևով՝ ցանկություն, տրամադրություն, սեր, բայց ոչ եռանդ: Հավասին իր անսհման գոհունակությունն է հայտնում սիրելի վարպետին և նրա կնոջը՝ Հիսիին: 1929 թվականին , Հավասին արդեն ընտնիք կազմած և երկու երեխայի հայր, մշտական բնակություն է հաստատում Ախալքալաքում: Այեստեղ երիտասարդ գուսանի համար մի նոր ասպարեզ է բացվում: ժողովրդական և գուսանական երգերի սիրահար ջավախեցիները նորեկ գուսանի նկատմամբ մի առանձին հոգատարություն են ցուցաբերում: Բախտի բերումով գուսանը ընկերակցում է տեղի նշանավոր երաժիշտներ ջութակահար Աշո Գրիգորյանի և դուդուկահար Հարութ Դավթյանի հետ: 1945 թվականից ապրել է [[Երևան]]ում։ Կույրերի միավորման վարչությունում [[Բրայլյան համակարգ]]ով գրել-կարդալ է սովորել։ Մասնակցել է մի շարք գուսանական մրցույթների և մրցանակներ շահել։ Մահացել է Երևանում։<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 284-285}}</ref>
 
== Հիշատակ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հավասի» էջից