«Լարիսա Ալավերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Լարիսա Ալավերդյանըծնվել է Բաքվում 1943թ. սեպտեմբերի 21-ին: 1966թ. ավարտելով...
 
No edit summary
Տող 1.
[[Լարիսա Ասատուրի Ալավերդյանը|Լարիսա Ալավերդյանը]] ծնվել է Բաքվում 1943թ. սեպտեմբերի 21-ին: 1966թ. ավարտելով Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը` անցել է մանկավարժական աշխատանքի:Մաթեմատիկայի եւ գծագրության ուսուցիչ:
960-1965թթ. աշխատել է Բաքվի թիվ 2 մանկատանը` որպես դաստիարակ, 1966-1967թթ.` Դաշքեսանի թիվ 2 միջնակարգ դպրոցում` մաթեմատիկայի ուսուցիչ, 1967-1990թթ.` Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում` սկսած կրտսեր գիտաշխատողից մինչեւ բաժնի վարիչ, եւ հաշվիչ կենտրոններում` սկսած բաժնի վարիչից մինչեւ տնօրենի տեղակալ: 1988-1991թթ. եղել է «Արցախ» հայրենակցական միության հիմնադիր անդամ եւ պատասխանատու քարտուղար, 1991-1995թթ.` ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, 1995-2004թթ. եւ 2006-2007թթ.` «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն: 2004-2006թթ. եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան: