«Դաջալ»–ի խմբագրումների տարբերություն

Անասին վերագրվող հադիսին համաձայն՝ [[Սպահան|Իսֆահանում]] Դադջալին կուղորդեն յոթանասուն հազար հրեաներ, որոնց հագին կլինեն կանաչ պարսկական խալաթներ <ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/5 Գիրք 19, հադիս 5, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>։ Անասի մեկ այլ հադիսում ասվում է, որ Դադջալի հետ կլինեն յոթանասուն հազար հրեաներ, որոնք թագեր կկրեն։ Աբու Բաքրի հադիսի համաձայն՝ Դադջալին կշրջապատեն մարդիկ, ում դեմքերը նման կլինեն կռած վահաններին<ref>[https://sunnah.com/ibnmajah/36/147 Իբն Մաջահ 4072]</ref>:
 
Կրոնական մեկնաբանները կարծում են, որ բեդվինները կհետեվենկհետևեն Դադջալին, քանի որ նրանցից շատերը տգետ են։ Կանանց պարագայում համարվում է, որ նրանք կմոլորվեն, քանի որ ավելի շատ են ենթակա տարբեր տեսակի ներշնչանքների։ Իբն Ումարի հադիսում ասվում է, որ Դադջալը կհասնի [[Մեդինա]]յի շրջակայքում գտնվող Մարիկանատ լճակի մոտ և նրա մոտ եկող մարդկանց մեծամասնությունը կկազմեն կանայք։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև տղամարդիկ չեն գնա իրենց մայրերի, քույրերի և աղջիկների մոտ, որպեսզի ամուր կապեն նրանց։
 
== Դադջալի մահը ==