«Դաջալ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3574 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Համաձայն Մուհամմադի խոսքերը վերարտադրող հադիսներին, վերջին ժամանակների ընթացքում երկրի վրա կհայտնվեն երեսուն դադջալներ֊խաբեբաներ, որոնցից վերջինը կլինի «մեծ խաբեբա» ալ֊Մասիհ ադ֊Դադջալը։ Աբու Հուրայրայի հադիսում ասվում է, որ մարգարեն հետևյալ կանխատեսնում է արել.
 
{{քաղվածք| Չեն գալու այդ ժամանակները, մինչև չհայտնվեն երեսուն խաբեբա֊դադջալները, որոնցից յուրաքանչյուրը կպնդի, որ նա [[Ալլահ]]ի մարգարեն է... <ref>[https://sunnah.com/urn/66930 Գիրք 92, հադիս 68, Սահիհ Ալ֊Բուհարի 7121]</ref>}}
 
Իբն Կասիրը իր «Վերջին օրերի նախանշանները» աշխատությունում գրում է, որ այդ դադջալների գործունեությունը «գլխավոր Դադջալի» հայտնության նախանշանն են լինելու։ Ալ֊Դադջալը կլինի վերջինը նրանց շարքում։ Այդպիսով Դադջալի գալուստը վերջին ժամանակների գլխավոր կանխանշաններից մեկն է լինելու։ Դադջալը ստացել է իր անունը, քանի որ նա թաքցնելու իր հավատքի բացակայությունը և մոլորեցնելու է մարդկանց։
Դադջալի նկարագրություն բերված է Մուհամադդի զինակից Իբն Ումարի հետևյալ հադիսում.
 
{{քաղվածք| Մի օր երազումս տեսա, որ [[Քաաբա]]յի մոտ շրջանց էի կատարում։ Այդ պահին իմ դեմը հայտնվեց թուխ մաշկով և երկար մազերով մի մարդ։ Նա քայլում էր երկու այլ մարդկանց ընկերակցությամբ և նրա մազերից ջուր է կաթում։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա»։ Մարդիկ պատասխանեցին «Մարյամի որդին»։ Այնուհետև ես շրջվեցի և տեսա վարդագույն մաշկով և հաղթանդամ մի մարդու, ով գանգուր մազեր ուներ, իսկ աջ աչքը շիլ էր և նման էր տռզած խաղողի։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա», ինձ պատասխանեցին «Սա Դադջալն է»։ Մարկանց մեջ ամենաշատը նման էր նա Իբն Կատանին... <ref>[https://sunnah.com/bukhari/60/110 Սահիհ ԳիրքԱլ֊Բուհարի 603439, հադիս 110, Սահիհ Ալ֊Բուհարի3440]</ref>}}
 
Իբն Ումարը գրել է նաև.
 
{{քաղվածք| Մի օր Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, մարկանց մոտ հիշատակելով Դադջալի մասին, ասել է «Իրոք, Ալլաը շիլ չէ, իսկ Դադջալի աջ աչքը շիլ է, և նրա աջ աչքը նման է լինելու տռզած խաղողի... <ref>[https://sunnah.com/muslim/54/125 Գիրք 54,Սահիհ հադիս 125, ՍահիհՄուսլիմ Ալ֊Բուհարի169]</ref>}}
 
Ան֊Նավաս բին Սամանի հադիսը ասում է.
 
{{քաղվածք| Իրոք, նեռը կգա գանգուր մազերով երիտասարդ տղամարդու տեսքով, նրա մի աչքը շիլ կլինի:Ես կհամեմատեի նրան Աբդ ալ֊Ուզզա իբն Կատանի հետ... <ref>[https://sunnah.com/urn/270150 Գիրք 54,Սահիհ հադիս 136, ՍահիհՄուսլիմ Ալ֊Բուհարի2937]</ref> }}
 
Մարգարեի խոսքերի նմանատիպ նկարագրություն գրանցել է նաև Ուբադա իմբն աս֊Սամիտը.
 
{{քաղվածք| Ես այդքան շատ եմ ձեզ պատմել Դադջալի մասին, որ վախենում եմ, որ դուք չեք հասկանա։ Դադջալը ցածրահասակ է լինելու, ծուռթաթ և գանգուր մազերով։ Նրա մի աչքը շիլ է լինեու, բայց ոչ թռցածտռցած, ոչ էլ խոր ընկած։ Եթե դուք նրա հետ կապված կասկածներ ունենաք, ապա հիշեք, որ ձեր Աստվածը շիլ չէ… <ref>[https://sunnah.com/abudawud/39/30 ԳիրքՍունան 39, հադիս 30,Աբի ՍահիհԴավուդ Ալ֊Բուհարի2937]</ref>}}
 
Աբու Հուրայրան ասել է.
 
{{քաղվածք| Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Դադջալի ձախ աչքը շիլ է լինելու և նա ունենալու է երկար վարսեր։ Նա իր հետ բերելու է դրախտ և կրակ, և ինչը նա կրակ կանվանի, դա դրախտ կլինի, իսկ ինչը նա դրախտ կանվանի, դա կրակ կլինի... <ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/11 Գիրք 19, հադիս 11, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>}}
 
 
== Դադջալի հետևորդները ==
 
Իսլամական աստվածաբանները կարծում եմ, որ Դադջալի հետևորդների մեծամասնությունը կազմելու են [[հուդայականություն|հուդայականները]], [[պարսիկներ]]ը և [[թուրքեր]]ը, ինչպես նաև այլ խմբերին պատկանող մարդիկ, մասնավորպես կանայք և [[բեդվիններ]]ը։ Նաև Դադջալին կմիանան անհավատները և երկերսանի մարդիկ։
Անասին վերագրվող հադիսին համաձայն՝ [[Սպահան|Իսֆահանում]] Դադջալին կուղորդեն յոթանասուն հազար հրեաներ, որոնց հագին կլինեն կանաչ պարսկական խալաթներ <ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/5 Գիրք 19, հադիս 5, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>։ Անասի մեկ այլ հադիսում ասվում է, որ Դադջալի հետ կլինեն յոթանասուն հազար հրեաներ, որոնք թագեր կկրեն։ Աբու Բաքրի հադիսի համաձայն՝ Դադջալին կշրջապատեն մարդիկ, ում դեմքերը նման կլինեն կռած վահաններին<ref>[https://sunnah.com/ibnmajah/36/147 Իբն Մաջահ 4072]</ref>:
 
Կրոնական մեկնաբանները կարծում են, որ բեդվինները կհետեվեն Դադջալին, քանի որ նրանցից շատերը տգետ են։ Կանանց պարագայում համարվում է, որ նրանք կմոլորվեն, քանի որ ավելի շատ են ենթակա տարբեր տեսակի ներշնչանքների։ Իբն Ումարի հադիսում ասվում է, որ Դադջալը կհասնի [[Մեդինա]]յի շրջակայքում գտնվող Մարիկանատ լճակի մոտ և նրա մոտ եկող մարդկանց մեծամասնությունը կկազմեն կանայք։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև տղամարդիկ չեն գնա իրենց մայրերի, քույրերի և աղջիկների մոտ, որպեսզի ամուր կապեն նրանց։
 
== Դադջալի մահը ==
 
Դադջալը կհայտնվի երկրի վրա և համակիրների հոծ բանակ ձեռք կբերի։ Իրական հավատցյալներից միայն մի մասը զերծ կմնա նրա ազդեցությունից։ Վերջում նա պարտություն է կկրի Քրիստոսի, իրական Մեսիայի, կողմից։
 
Իբն Կասիր գրում է, որ Քրիստոսի վերադարձը տեղի կունենա Դադջալի կայնքի որոք։ Նա երկիր կիջնի Դամասկոսի սպիտակ մինարեթի մոտ։ Իրական հավատցյալները կհավքվեն և իրենց աջակցությունը կհայտնեն Քրիստոսին։ Քրիստոսը նրանց կառանջնորդի Դադջալի դեմ, ով այդ ժամանակ կուղորդվի Երուսաղեմ։ Նրանք կհանդիպեն Ակաբա կոչվող տեղանքի մոտ։ Տեսնելով Քրիստոսին՝ Դադջալը կսկսի լուծարվել։ Քրիստոսը կհանդիպի Դադջալին Լոդի դարապասների մոտ և կսպանի նրան իր նիզակով։
 
Այս պատմությունը փոխանցում է նաև Ան֊Նավաս բին Սամանին վերագրվող հադիսը<ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/1 Ան֊Նավաս բին Սաման, Մուսլիմ]</ref>։
 
 
== Ծանոթագրություններ ==