«Դաջալ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 8002 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Դադջալի մասին պատմող լեգենդները տարատեսակ են։ Որոշ ավանդություններին համաձայն ալ֊Դադջալը գալու է [[արևելք]]ից, հնարավոր է [[Իրան|Պարսկաստանի]] Խորասան շրջանից։ Այլ տարբերակներում նա գալու է [[արևմուտք]]ից։ Սիմբադ ծովագնացի մասին պատմող հեքիաթներում ասվում է, որ Դադջալը ապրում է արևելյան [[Ասիա]]յում գտնվող կղծիներից մեկում, որտեղից անուշ [[երաժշտություն|երաժշտության]] և [[պար]]ի ձայներ են լսվում։ Մի այլ տարբերակ կապում է Դադջալի և [[Պրոմեթևս]]ի մասին պատմող լեգենդները։ Այն ասում է, որ Դադջալը գամված է ծովից խոյացող ժայռին և դևերն են նրան սնունդ հասցնում։
 
== Անվան նշանակությունը ==
 
«Դադջալ» բառը սկիզբ է առնում «Դադջալ ալ֊բահիր» (նա յուղել է ուղտին) արտահայտությունից։ Այն վերաբերվում էր այն ժամանկներին, երբ ուղտերին յուղում էին [[կուպր|խեժով]]։ «Դադջալյա» բառի արմատը նշանակում է «խառնել»։ Այն օգտագործվում է խառնարար երևույթները և գործերը բնորոշելու նպատակով։ Այն նաև կիրառվում է անորոշ և անհասկանալի իրողությունները նկարագրելու համար։ Դադջալը նա է, ով խոսում է հանելուկներով և խաբում է մարդկանց<ref>[http://islamtv.ru/books-319.html ալ֊Մասիհ ադ֊Դադջալ «Իսլամական աշխարհը» հեռուստաընկերություն ]</ref>։
 
Համաձայն Մուհամմադի խոսքերը վերարտադրող հադիսներին, վերջին ժամանակների ընթացքում երկրի վրա կհայտնվեն երեսուն դադջալներ֊խաբեբաներ, որոնցից վերջինը կլինի «մեծ խաբեբա» ալ֊Մասիհ ադ֊Դադջալը։ Աբու Հուրայրայի հադիսում ասվում է, որ մարգարեն հետևյալ կանխատեսնում է արել.
 
{{քաղվածք| Չեն գալու այդ ժամանակները, մինչև չհայտնվեն երեսուն խաբեբա֊դադջալները, որոնցից յուրաքանչյուրը կպնդի, որ նա [[Ալլահ]]ի մարգարեն է... <ref>[https://sunnah.com/urn/66930 Գիրք 92, հադիս 68, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>}}
 
Իբն Կասիրը իր «Վերջին օրերի նախանշանները» աշխատությունում գրում է, որ այդ դադջալների գործունեությունը «գլխավոր Դադջալի» հայտնության նախանշանն են լինելու։ Ալ֊Դադջալը կլինի վերջինը նրանց շարքում։ Այդպիսով Դադջալի գալուստը վերջին ժամանակների գլխավոր կանխանշաններից մեկն է լինելու։ Դադջալը ստացել է իր անունը, քանի որ նա թաքցնելու իր հավատքի բացակայությունը և մոլորեցնելու է մարդկանց։
 
== Դադջալի նկարագրությունը ==
 
=== Արտաքին տեսքը ===
 
Դադջալը Ադամի հետնորդն է լինելու։ Նա օժտված է լինելու բազմաթիվ հատկություններով, որոնք բերվում են հադիսներում, որպեսզի մարդիկ ճանաչեն նրան և զերծ մնան նրա չար ազդեցությունից։
 
Դադջալը հայտնվելու է հաղթանդամ տղամարդու տեսքով, խիտ ու գանգուր մազերով, լայն ճակատով և կրծքով։ Նրա աջ աչքը կույր կամ շիլ է լինելու։ Ձախ աչքը փակպված է կլինի մաշկի հաստ շերտով, որը կախվելու է նրա աչքի եզրից։ Ճակատին գրված են լինելու Կաֆ֊ֆա֊րա տառերը, որոնք նշանակելու են «անհավատ»։ Այդ բառը հնարավորթյուն կունենան կարդալ բոլոր մահմեդականները։ Դադջալի մի այլ առանձնակտկությունը կայանալու է նրանում, որ նա անպտուղ է լինելու և ժառանգներ չի թողնելու։
 
=== Դադջալի նկարագրությունը հադիսներում ===
 
Հանդիսները պարունակում են Ջադալին նկարագրող բազմաթիվ և որոշ մասերում իրարամերժ տեղեկություններ։
 
Դադջալի նկարագրություն բերված է Մուհամադդի զինակից Իբն Ումարի հետևյալ հադիսում.
 
{{քաղվածք| Մի օր երազումս տեսա, որ [[Քաաբա]]յի մոտ շրջանց էի կատարում։ Այդ պահին իմ դեմը հայտնվեց թուխ մաշկով և երկար մազերով մի մարդ։ Նա քայլում էր երկու այլ մարդկանց ընկերակցությամբ և նրա մազերից ջուր է կաթում։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա»։ Մարդիկ պատասխանեցին «Մարյամի որդին»։ Այնուհետև ես շրջվեցի և տեսա վարդագույն մաշկով և հաղթանդամ մի մարդու, ով գանգուր մազեր ուներ, իսկ աջ աչքը շիլ էր և նման էր տռզած խաղողի։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա», ինձ պատասխանեցին «Սա Դադջալն է»։ Մարկանց մեջ ամենաշատը նման էր նա Իբն Կատանին... <ref>[https://sunnah.com/bukhari/60/110 Գիրք 60, հադիս 110, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>}}
 
Իբն Ումարը գրել է նաև.
 
{{քաղվածք| Մի օր Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, մարկանց մոտ հիշատակելով Դադջալի մասին, ասել է «Իրոք, Ալլաը շիլ չէ, իսկ Դադջալի աջ աչքը շիլ է, և նրա աջ աչքը նման է լինելու տռզած խաղողի... <ref>[https://sunnah.com/muslim/54/125 Գիրք 54, հադիս 125, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>}}
 
Ան֊Նավաս բին Սամանի հադիսը ասում է.
 
{{քաղվածք| Իրոք, նեռը կգա գանգուր մազերով երիտասարդ տղամարդու տեսքով, նրա մի աչքը շիլ կլինի, ում ես կհամեմատեի Աբդ ալ֊Ուզզա իբն Կատանի հետ... <ref>[https://sunnah.com/urn/270150 Գիրք 54, հադիս 136, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref> }}
 
Մարգարեի խոսքերի նմանատիպ նկարագրություն գրանցել է նաև Ուբադա իմբն աս֊Սամիտը.
 
{{քաղվածք| Ես այդքան շատ եմ ձեզ պատմել Դադջալի մասին, որ վախենում եմ, որ դուք չեք հասկանա։ Դադջալը ցածրահասակ է լինելու, ծուռթաթ և գանգուր մազերով։ Նրա մի աչքը շիլ է լինեու, բայց ոչ թռցած, ոչ էլ խոր ընկած։ Եթե դուք նրա հետ կապված կասկածներ ունենաք, ապա հիշեք, որ ձեր Աստվածը շիլ չէ… <ref>[https://sunnah.com/abudawud/39/30 Գիրք 39, հադիս 30, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>}}
 
Աբու Հուրայրան ասել է.
 
{{քաղվածք| Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Ինչ վերաբերվումէ Դադջալին, նրա մի աչքը շիլ է լինելու, նա ունենալու լայն կուրծք և ճակատ։ Նա նաև կուզ է ունենալու ... <ref>[https://islamqa.info/en/8806 Ո՞վ է Դադջալը]</ref> }}
 
Հուրայրայի մեկ այլ հադիսում ասվում է.
 
{{քաղվածք| Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Դադջալի ձախ աչքը շիլ է լինելու և նա ունենալու է երկար վարսեր։ Նա իր հետ բերելու է դրախտ և կրակ, և ինչը նա կրակ կանվանի, դա դրախտ կլինի, իսկ ինչը նա դրախտ կանվանի, դա կրակ կլինի... <ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/11 Գիրք 19, հադիս 11, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>}}
 
 
== Ծանոթագրություններ ==