«Եզդիները և Արցախյան ազատամարտը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
Հանրահավաքներ տեղի ունեցան Հայաստանի մի շարք բնակավայրերում․ [[Կոտայքի մարզ]]ի [[Զովունի]] գյուղում հանրահավաքի մասնակցիները ցանկություն հայտնեցին մասնակցել Արցախյան ազատամարտին։ Գյուղի սովխոզի տնօրեն Մանուկ Սիմոնյանը և գյուղսովետի նախագահ Վահան Ալեքսանյանը գյուղի ակումբը տրամադրեցին Արցախյան հերոսամարտին նվիրված միջոցառումների կազմակերպման համար (1988-1994 թթ)։ Ազիզ Թամոյանը մշակույթի տանը կազմակերպում էր բազմաթիվ հանրահավաքներ։ Հանրահավաքներին մասնակցում էին «[[Ղարաբաղ կոմիտե|Ղարաբաղ]]» կոմիտեի անդամներ, դոկտոր, պրոֆեսոր [[Գառնիկ Ասատրյան]]ը, [[Խաչիկ Ստամբոլցյան]]ը, [[Արշակ Փոլադյան]]ը, [[Երջանիկ Աբգարյան]]ը, [[Վահան Զատիկյան]]ը և ուրիշներ<ref>Վկայագիր, Մ․ Սիմոնյան, Վ․ Ալեքսանյան, հուլիսի 21, 2002։</ref>։
 
Զովունիից հետո հանրահավաքներ տեղի ունեցան [[Արտաշատ]]ում, [[Արմավիր]]ում, [[Արարատյան դաշտ]]ի եզդիաբնակ գյուղերում, Երևանի պետական համալսարանում։ Ստեղծվեց Ղարաբաղյան շարժմանը նպատող կազմ-կոմիտե, որում ընդգրկվեցին շարժման ակտիվիստները։ Կազմ-կոմիտեի նախագահ ընտրվեց Ազիզ Թամոյանը։ Այդ կառույցին կից ստեղծվեց ռազմական շտաբ, որի պետ ընտրվեց Քյարամ Ավդոյանը, իսկ հրամանատար՝ Ազիզ Թամոյանը։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքում հիմադրվեցհիմնադրվեց Հայաստանի եզդիների ռազմական շտաբ<ref name="Սպիկա">{{cite book | title=Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում | publisher=Սպիկա | author=Ազիզ Թամոյան, Հասան Թամոյան | year=2010 | location=Երևան}}</ref>։ Ռազմական շտաբի անդամները՝ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ և պրոֆեսոր Գ․ Ասատրյանի աջակցությամբ բազմիցս եղան Ղարաբաղյան ռազմաճակատների գրեթե բոլոր հատվածներում՝ Ստեփանակերտում, Լաչինում, Մարտակերտում, Երասխավանում, Ոսկեպարում, Մեղրիում։
 
«Եզդիների ազգային միության» նախագահությունը՝ Ազիզ Թամոյանի աջակցությամբ դրամական միջոցների հանգանականություն սկսեց՝ հավաքելով 6 մլն ռուբլի, որը հանձնվեց [[ՀՀ պաշտպանության նախարարություն|ՀՀ Պաշտպանության նախարարությանը]] և Արցախի «Օգնության հիմնադրամ»-ին։