«Սևրի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 37.
== Առնչությունը Հայկական հարցի հետ ==
 
Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ [[Թուրքիա]]ն [[Հայաստան]]ը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին [[Էրզրումի վիլայեթ|Էրզրումի]], [[Տրապիզոնի վիլայեթ|Տրապիզոնի]], [[Վանի վիլայեթ|Վանի]] ու [[Բիթլիսի վիլայեթ|Բիթլիսի]] նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ [[Ադրբեջան]]ի և [[Վրաստան]]ի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդածներըհոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության [[1915]] թ. օրենքը։ [[Թուրքիա]]յում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ [[1914]] թ. [[նոյեմբերի 1]]-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը [[1914]] թ. [[օգոստոսի 1]]-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ [[Վրաստան]]ը, [[Հայաստան]]ը, [[Ադրբեջան]]ը և [[Պարսկաստան]]ը [[Բաթում]]ի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի [[Սև ծով]]։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում [[Կարս]]ից [[Ճորոխ]] հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։
[[Պատկեր:Wilsonian.jpg|մինի|320px|<small>Հայաստանի արևմտյան սահմանն ըստ Վ. Վիլսոնի նախագծի</small>]]