«Անգլո-սաքսոնական ժամանակագրություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
# Ձեռագիր Բ («Աբինգդոնյան առաջին ժամանակագրությունը», [[Բրիտանական թանգարան]], Լոնդոն, ձեռագիր Tiberius A vi): Այս ձեռագրի առաջին մասը, որ վերաբերում է մինչև 977 թվականի դեպքերին, գրվել է շուրջ 1000 թվականին, անհայտ հեղինակի կողմից: Մնացած մասը, որ հասցված է մինչև 1066 թվականը, գրել են 11-րդ դարի կեսերին ապրած մի քանի մատենագիրներ: Ձեռագրեր Բ-ում Գ-ում մինչև 977 թվականի դեպքերն իրենցից ներկայացնում են կորսված մի ձեռագրի ազատ ընդօրինակումը, կատարված, ամենայն հավանականությամբ, [[Աբինգդոն (Անգլիա)|Աբինգդոնում]]:
# Ձեռագիր Գ («Աբինգդոնյան երկրորդ ժամանակագրությունը», [[Բրիտանական թանգարան]], Լոնդոն, ձեռագիր Tiberius B i): Ինչպես Ձեռագիր Բ-ն, սա էլ, մինչև 977 թվականի դեպքերի մասով համարվում է կորսված մի ձեռագրի ընդօրինակություն՝ կատարված Աբինգդոնում: Այս ձեռագրի երկրորդ մասը ևս գրվել է Աբինգդոնում: Հատկապես ուշագրավ է [[Էթելրեդ II]]-ի կառավարման տարիներին վերաբերող նյութերը, որի առումով այս ձեռագիրը համարվում է հիմնական աղբյուր:
# Ձեռագիր Դ («Վուստերյան ժամանակագրություն»; [[Բրիտանական թանգարան]], Լոնդոն, ձեռագիր Tiberius B iv): Ստեղծվել է համեմատաբար ուշ: Նրա ամենաառաջին մասերը գրվել են 1050 թվականի ոչ վաղ: Իսկ մնացած հիմնական մասը գրվել է 12-րդ դարի սկզբին: Այս ձեռագրում առանձնակի ուշադրություն է դարձված Շոտլանդիայի իրավիճակին և այնտեղ տեղի ունեցած դեպքերին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն ստեղծվել է Շոտլանդիայի թագավորի արքունիքում, որքան էլ որ նրա համար որպես հիմք և աղբյուր ծառայել են [[Վուսթեր]]ի և [[Իվշեմ]]ի վանքերում ստեղծված տարեգրությունները: Ձեռագրի վերջին մասերը լրացրած մատենագիրը, հավանաբար, եղել է Էլդրեդ Յորքցու շրջանակից: Ձեռագիր Դ-ն կարևորվում է ամենից առաջ նրանով, որ պարունակում է տեղեկություններ անգլո-սաքսոնական նախավերջին թագավոր [[Էդուարդ Խոստովանող]]ի կառավարման տարիներում եղած անգլո-շոտլանդական հարաբերությունների, ինչպես նաև նորմանդական նվաճումների մասին: