Բացել գլխավոր ցանկը

Changes

[[Պատկեր:Peterborough.Chronicle.firstpage.jpg|thumb|mini|250px|աջից|Անգլո-սաքսոնական ժամանակագրության («Պիտերբորոյի ժամանակագրություններ») առաջին էջը, որտեղ պատմվում է, որ բրիտներն էին կղզու առաջին բնակիչները և նրանք եկել էին [[Հայաստան]]ից:]]
Այսօրվա Մեծ Բրիտանիայի տարածքի բնակեցումը [[Կրոմանյոնցի|ժամանակակից մարդկանց]] կողմից, սկսվել է մոտ 30 000 տարի առաջ<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/wales/south_west/7069001.stm «Հին կմախքը պարզվեց, որ ավելի հին է»] ''Բի-Բի-Սի Նյուս'': 30 հոկտեմբեր 2007: Ստուգված է 27 ապրիլ 2011: {{ref-en}}</ref>: Համարվում է, որ Մեծ Բրիտանիայի [[նախապատմական ժամանակաշրջան]]ի բնակչությունը հիմնականում պատկանում էր [[Կղզիաբնակ Կելտեր]]ին, որոնք ներառում էին [[Բրիտեր]]ին և [[Գաելներ]]ին<ref>{{cite book | title=Կելտական մշակույթ. Պատմական հանրագիտարան |page= 973 |author=Կոխ, Ջոն Թ. |isbn= 9781851094400
|year=2006 |publisher= ABC-CLIO |location=Սանտա Բարբարա, Քալիֆոռնիա}}{{ref-en}}</ref>: Պահպանվել է 9-րդ դարում [[Ալֆրեդ Մեծ]]ի հրամանով գրված [[Անգլո-սաքսոնական ժամանակագրություններ]]ի մի ձեռագիր (հայտնի է նաև «Պիտերբորոյի ժամանակագրություններ» անվանումով), որտեղ գրված է, որ կղզու առաջին բնակիչները բրիտներն էին, ովքեր եկել էին Հայաստանից: Սա տարբեր բանավեճերի պատճառ է հանդիսացել: XIX դարի անգլիացի գիտնական Ջեյմս Ինգրեմը թարգմանել է այս աշխատությունը ժամանակակից անգլերենով: Սակայն նրա թարգմանությունը լույս է տեսնում որոշ ժամանակ անց՝ դոկտոր Ջայլիսի խմբագրմամբ, ով «Արմենիա» բառը փոխարինել էր «Արմորիկա» բառով՝ չհավատալով, թե բրիտները կարող էին եկած լինել Հայաստանից: Ըստ որոշ ուսումնասիրողների էլ՝ հավանական է, որ բրիտները գաղթած լինեին Հայկական լեռնաշխարհից, դեռ ավելին՝ մատնանշվում է անգամ ստույգ տարածքը՝ Անգեղ տնից: Ըստ այս տեսակետի պաշտպանների՝ այստեղից է գալիս Անգլիա երկրի անունը: Տարվում է նաև մեկ այլ զուգահեռ. Անգեղ անվանումը գալիս է անգղ թռչնից, որը նման է angel բառիցբառին, ինչը նշանակում է հրեշտակ: Իսկ վերջիններս պատկերացվում են որպես հզոր թռչնի թևերով էակներ:
 
Սակայն կա մի տեսակետ էլ, որը հետևյալ կերպ է բացատրում անգլո-սաքսոնական ժամանակագրություններում գրված այդ տեղեկությունը բրիտների՝ Հայաստանից գաղթելու մասին. քրիստոնեության տարածմամբ Աստվածաշնչի միջոցով Հայաստանը հռչակվեց որպես մի երկիր, որի ամենաբարձր լեռան՝ [[Արարատ]]ի գագաթին մեծ ջրհեղեղի ժամանակ հանգրվանեց մարդկության նոր նահապետի՝ [[Նոյ]]ի տապանը, և այնտեղից էլ նրա սերունդները հետագայում տարածվեցին աշխարհով մեկ: Ուստի, յուրաքանչյուր ժողովուրդ, իր հին լինելը փաստելու համար, իր ծագումը ձգտում էր բխեցնել Հայաստանից: Այդպես էր օրինակ 11-րդ դարի վրացի մատենագիր [[Լեոնտի Մրովելի]]ի «Քարթլիս ցխովրեբա» («Վրացական կյանք») երկը, որտեղ վրացիների նահապետ Քարթլոսը համարվում էր հայերի նահապետ Հայոսի ([[Հայկ նահապետ|Հայկ]]) կրտսեր եղբայրներից մեկը:
1929

edits