«Լյութերականություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
[[պատկեր:Martin Luther by Cranach-restoration.tif|մինի|[[Մարտին Լյութեր]]]]
'''Լյութերականություն''', լութերարականություն, [[բողոքականություն|բողոքականության]] հիմնական ուղղություններից։ Առաջացել է [[Գերմանիա]]յում՝ XIV դարի [[Ռեֆորմացիա]]յի ընթացքում՝ [[Մարտին Լյութեր]]ի ու նրա հետևորդների (Ֆ. Մելանխթոն և ուրիշներ) ուսմունքի հիման վրա և տարածվել այլ երկրներում։ Լյութերականությունում ձևակերպվել են բողոքականության հիմնական սկզբունքները՝ «միայն հավատով», առանց հոգևորականության և եկեղեցու միջնորդության աստծուն հաղորդակցվելով փրկվելու գաղափարը, Սուրբ գրքի ([[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]]) առաջնությունը են։ Մերժելով կաթոլիկության [[Եկեղեցի|եկեղեցական]] բարդ նվիրապետությունը և հիմնական ծիսակատարությունը, Լյութերականությունը պահպանել է այն, ինչ ուղղակիորեն չի հակադրվում Սուրբ գրքին։ Խորհուրդներից ընդունվել են մկրտությունը և հաղորդությունը։ Լյութերականությունում եկեղեցական համայնքի իրավունքները սահմանափակ են։ Բարձրագույն [[իշխանություն]] ունեն [[եպիսկոպոս]]ները և արքեպիսկոպոսները, սակայն նրանց առավելությունը շարքային հավատացյալների նկատմամբ լոկ վարչական է։ Բացի Աստվածաշնչից, Լյութերականություն դավանաբանության հիմքն են կազմում «Համաձայնության գիրքը» ([[1580]])՝ բաղկացած «Աուգսբուրգյան խոստովանությունից», նրա «Ջատագովություններից» և [[աստվածաբան]]ական այլ երկերից։ Լութերականություն բողոքականության ամենաբազմաքանակ ուղղությունն է։ Կազմված է բազմաթիվ ինքնուրույն եկեղեցիներից (հիմնականում ավետարանական-լյութերական)։ [[1970]]-ին ունեցել է մոտ 75 միլիոն հետևորդ։ Առավել տարածված է Գերմանիայուում։ Դավանանքով լյութերական են [[Շվեդիա]]ն, [[Դանիա]]ն, [[Ֆինլանդիա]]ն, [[Նորվեգիա]]ն, [[Իսլանդիա]]ն։ Լյութերական եկեղեցիներ կան նաև [[ԱՄՆ]]-ում, [[Չեխոսլովակիա]]յում, [[Հունգարիա]]յում, [[ԽՍՀՄ]]-ում (էստոնայի ավետարանական սութերական եկեղեցի և [[Լատվիա]]յի ավետարանական֊լյութերական եկեղեցի, որոնց գլխավորում են արքեպիսկոպոսները)։ Համաշխարհային լյութերական ֆեդերացիան ([[1947]]-ից) միավորում է 48 երկրի ([[1970]]) 82 եկեղեցի։ Լյութերական եկեղեցիները Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ են։ Հայ իրականության մեջ Լյութերականություն հիմնականում հանդես է եկել բողոքականության ձևով։ Թարգմանվել են Լյութերականությանը վերաբերող տարբեր ուսումնասիրություններ (Դ’O պինիե Մեռլ, «Պատմութիւն վեշտասաներորդ դարու բարեկարգութեանն ի Գերմանիա», հ. 1-2, [[1846]]-[[1858]], Լյութերականությունը Մ., «Փոքրիկ Քրիստոնեական», [[1846]], [[1904]])։ Սակայն բողոքականության դեմ մղվող պայքարի ընդհանուր պլանում քննադատվել է նաև բուն Լյութերականություն (Դըլաֆորե, «Եղծ աղանդոյն Լութերի և Կալվինի և հրահանգ զօրաւոր յոլղղափառութիւն», [[1847]]), փորձ է արվել ցուցադրելու նրա «ոչ աստվածապաշտական», վնասակար, ազգի և [[կրոն]]ի միասնությունը քայքայող էությունը (Հովնանյանց Ղ., «Մարտինոս Լուտերին վարուց և նորոգութեան պաւոմու- թիվնը», [[1850]])։
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.dasaran.am/apps/wiki/view/id/4870 Լյութերականության մասին դասարան․ամ կայքում]
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=644}}
48 081

edits