«Մուշեղ Գալշոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 41.
 
== Կենսագրություն ==
Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել [[Հայաստան]]ի [[Թալին]]ի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց [[սասունցի]] լինելու գիտակցությունը։կցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք [[Արևելյան Հայաստան]] հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։
 
Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։
 
Սովորել է [[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|Երևանի գյուղատնտեսականգյուղա]]Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել [[Հայաստան]]ի [[Թալին]]ի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց [[սասունցի]] լինելու գիտա<nowiki/>[[Հայաստանի ազգային ագրարային համալսարան|տնտեսական ինստիտուտ]]ում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։ «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]» թերթում և «[[Գարուն (ամսագիր)|Գարուն]]» ամսագրում աշխատած տարիներին, լրագրական հոդվածներին զուգընթաց, գրեց իր առաջին վիպակը՝ «[[Ձորի Միրոն]]», որը նրան բերեց հասուն գրողի համարում։ Ձորի Միրոն սասունցի փախստական է, ով կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Եվ արժանապատվություն ունեցող, նահապետական բարձր ավանդույթներով դաստիարակված մարդն այլևս չի ներում իրեն և ուրիշներին իրենց հետ պատահածի համար։ Փախստականի կերպարի այսպիսի մեկնաբանությունը նորություն էր մեր արձակում։ Դրանից առաջ [[Հրաչյա Քոչար]]ը գրել էր իր «[[Նահապետը]]» հայտնի վիպակը. նրա գլխավոր հերոսի ճակատագիրը շատ բանով է նման Միրոյի ճակատագրին, բայց նրա կերպարի մեջ ուրիշ բան է ընդգծում՝ կյանքը շարունակելու կարողությունը նույնիսկ եղեռնից հետո։ Իսկ Գալշոյանի հերոսի մեջ անցյալը շարունակում էր մնալ և ծնել դառնագույն հարցեր։ Միրոյի խռովելը նշանակում էր չհաշտվել իր ճակատագրի հետ։
 
Առհասարակ, այս անհաշտությունը դարձավ Գալշոյանի հերոսների ամենաբնորոշ գիծը։ Նրա ստեղծած կերպարները իսկական «[[Սասնա ծռեր]]» են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային [[Սասուն]]ը։