«Մոնղոլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
 
Կլիման բարեխառն է, չոր, խիստ ցամաքային՝ օդի օրական և սեզոնային ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, արևոտ։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում —35 °C է (նվազագույնը՝ մինչե —50 °C), հարավում՝ —10 °C։ [[Ամառ]]ը կարճ է, տաք։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 18— 26 °C է (առավելագույնը՝ մինչե 40 °C)։ Տարեկան տեղումները հյուսիսում 200—300 մմ են, ծայր հարավում՝ 100 մմ-ից պակաս, լեռներում՝ մինչև 500 մմ է։ Մոնղոլական Ալթայում կան սառցադաշտեր, երկրի հյուսիսում՝ բազմամյա սառածություն (կղզյակներով)։
=== Ներքին ջրերըջրեր ===
Խոշոր գետերն են [[Սելենգա]]ն ([[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ի ավազան), [[Կերուլեն]]ն ու [[Օնոն]]ը ([[Խաղաղ օվկիանոս]]ի ավազան)։ Տարեկան ընդհանուր հոսքը մոտ 303 կմ է։ Գետերի սնումը գլխավորապես անձրևային ու ձնային է, վարարումը՝ գարնանն ու ամռանը։ Մեծ լճերն են՝ աղի, անհոսք Ուբսու նուր (մակերեսը 3350 կմ) և Խյարգաս նուր, քաղցրահամ, հոսքավոր Խուբսուգուլ (2620 կմ2) և Խարա Ուս նուր։
 
=== Հողերը, բուսական և կենդանական աշխարհըաշխարհ ===
Տարածված են շագանակագույն և գորշ հողերը, լեռներում հանդիպում են սևահողեր, գետահովիտներում և լճային գոգավորություններում՝ մարգագետնային հողեր։ Մոնղալիայի կենտրոնական և արևելքում մասերում գերակշռում է տափաստանային բուսականությունը (փետրախոտ, շյուղախոտ), [[Գոբի անապատ]]ում՝ օշինդրը, ուղտափուշը, սաքսաուլը։ Անտառները (տարածված են գլխավորապես լեռներում) զբաղեցնում են երկրի տարածքի 10%-ը։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոնղոլիա» էջից