«Հովհաննես Գ Օձնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
Կյանքի վերջին տարիներին որպես նստավայր է ընտրել իր հայրենի Օձուն գյուղը, զբաղվել ուսուցչական գործունեությամբ, աղոթել, վարել ճգնակյացի կյանք, ինչի մասին հյուսվել են բազմաթիվ ավանդազրույցներ։ Պատմվում է անգամ նրա հրաշագործությունների մասին։ Մահից հետո նրա գերեզմանը դառնում սրբատեղի և ուխտագնացության վայր։
 
== Աշխատություններ ==
== Աշխատությունները ==
Հովհաննես Գ Օձնեցուց մեզ են հասել աստվածաբան-դավանական, ծիսապաշտամունքային բնույթի երկեր, ճառեր, շարականներ<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=174&captn=3415&wrpg=0&aupg=0 Յովհան Իմաստասէր Օձնեցի, Մատենագրութիւնք:]</ref>: Ամենահայտնի գործերն են «Ատենաբանութիւն»-ը, «Ճառ ընդդէմ պաւղիկեանց»-ը և «Ճառ ընդ-դէմ երեւութականաց»-ը։ «Ատենաբանության» նպատակը մինչ այդ Հայ եկեղեցու ժամերգության մեջ առկա խառնաշփոթը վերացնելն ու այն միօրինակության բերելն էր։
 
Տող 26.
Հայ եկեղեցին Հովհաննես Գ Օձնեցու հիշատակը տոնում է Մեծ պահքի չորրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը։
 
== Օձնեցու իրավագիտական գործունեությունըգործունեություն ==
Հովհաննես Օձնեցին հայտնի է նաև որպես իրավագետ։ Նա կարողացավ հավաքել գոյություն ունեցող առանձին-առանձին բազմաթիվ եկեղեցական կանոններ՝ կազմելով «Կանոնագիրք հայոց» անվամբ աշխատությունը<ref>Aram Mardirossian, Le Livre des Canons Arméniens (Kanonagirk' Hayoc') de Yovhannes Awjnec'i. Église, droit et societé en Arménie du IVe au VIIIe siècle. Louvani, Peeters Publishers, 2005 (Corpus Scriptorum Christianorum Orientalium, 606). ISBN 9042913819</ref>, որն ըստ ժամանակակից հայ ուսումնասիրողներից մեկի կարծիքի «հայ ժողովրդի միասնականության, պետության հզորացման, Հայ առաքելական եկեղեցուն անդավաճան մնալու անգնահատելի աշխատություն է»:<ref name="«Հայ իրավաբաններ», Սերգեյ Ավագյան">«Հայ իրավաբաններ», Սերգեյ Ավագյան</ref> Այդ գործը համընդհանուր ճանաչում է գտել որպես ժամանակի իրավագիտական խոշոր աշխատություն և մինչ օրս գործածվում է Հայոց եկեղեցու կողմից (որոշ լրացումներով հանդերձ)։<ref name="«Հայ իրավաբաններ», Սերգեյ Ավագյան"/>