«ԽՍՀՄ Գրողների միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Maxim Gorky authographed portrait 1.jpg|250px|մինի|1934-1936 թվականների վարչության գլխավորող Մաքսիմ Գորկի]]
'''ԽՍՀՄ գրողների միություն''' (ԽՍՀՄ ԳԱ), «Հասարակական ստեղծագործական կամավոր կազմակերպություն, որը միավորում է կոմունիզմի կառուցման, խորհրդային առաջադիմության, ժողովուրդների միջև խաղաղության ու բարեկամության համար պայքարին իրենց ստեղծագործությամբ մասնակցող պրոֆեսիոնալ գրողներին» (ԽՍՀՄ ԳԱ կանոնադրություն)։ Մինչն միության մեջ միավորվելը խորհրդային գրողները մտնում Էիև գրական զանազան կազմակերպությունների մեջ։ [[1932]] թվականի [[ապրիլի 23]]-ի՝ ՀամԿ(բ) կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ գրողները միավորվեցին միասնական միության մեջ։
== Համագումարներ ==
== Համագումարները ==
Գրողների համամիութենական առաջին համագումարը ([[1934]]) ընդունեց ԽՍՀՄ ԳԱ կաոնադրությունը։ ԳԱ անդամների թիվը [[1976]] թվականին հասել է 7833-ի։ Նրանք ստեղծագործում են 76 լեզվով։ ԳԱ բարձրագույն մարմինը համամիութենական համագումարն է (2-րդ համագումարը՝ [[1954]] թվականին, 3-րդը՝ [[1959]] թվականին, 4-րդը՝ [[1967]] թվականին,5-րդը՝0 [[1971]] թվականին, 6-րդը՝ [[1976]] թվականին)։ ԳԱ վարչությունը [[1934]]-[[1936]] թվականներին գլխավորել է [[Մաքսիմ Գորկի]]ն, այնուհետև տարբեր ժամանակներում՝ Վ․ Ս Տավսկին, Ա․ Ֆադեևը, Ա․ Սուրկովը, Կ․ Ֆեդինը (վարչության նախագահ, [[1971]]-[[1977]]), Գ․ Մարկովը (I քարտուղար, [[1971]] թվականից)։ ԳԱ համակարգում հրատարակվում է 15 թերթ, 86 գրականգեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդես։ Նրա տնօրինության տակ են «Սովետսկի պիսատել» («Советский писатель» — «Խորհրդային գրող») հրատարակչությունը, Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, Գրական ֆոնդը և այլ հաստատություններ։ ԳԱ պարգևատրվել է [[Լենին]]ի շքանշանով ([[1967]])։
 
== Հայաստանի գրողների միությունըմիություն ==
ԽՍՀՄ ԳԱ բաղկացուցիչ մասն է [[Հայաստանի գրողների միություն]]ը։ ՀԿ(բ) կ [[1932]] թվականի մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց [[Հայաստան]]ի պրոլետարական գրողների ասոցիացիան, ստեղծվեց հանձնաժողով՝ Հայաստանի Խորհրդային գրողների (ՀՍԳ) միություն կազմակերպելու համար։
===== Միության անդամներըանդամներ =====
[[1933]] թվականի մարտի 14-ին ՀԽԳ միության նախագահության կազմում ընտրվեցին [[Եղիա Չուբար]]ը (նախագահ), [[Նաիրի Զարյան]]ը (պատասխանատու քարտուղար), [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ն, [[Եղիշե Չարենց]]ը, [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, [[Ակսել Բակունց]]ը, [[Ազատ Վշտունի]]ն, [[Վահրամ Ալազան]]ը, [[Նորայր Դաբաղյան]]ը և ուրիշներ։ [[1934]] թվականի հուլիսի 14-ին ՀԿ(բ) կ Կենտկոմը հաստատեց ՀԽԳ միության կազմկոմիտե և քարտուղարություն ([[Դրաստամատ Սիմոնյան]]՝ նախագահ, Վահրամ Ալազան, Հ․ Մկրտչյան), իսկ օգոստոսին (1-5) հրավիրվեց ՀԽԳ I համագումարը։ Զեկուցումներից բացի (զեկուցողներ՝ Դրաստամատ Սիմոնյան, Տ․ Գյուլիքևխյան, Տ․ Մկրտչյան, [[Վաղարշակ Նորենց]]) հաստատվեց կանոնադրություն․ ընտրվեց միության վարչություն՝ Դ․ Սիմոնյան (նախագահ), [[Ալեքսանդր Շիրվանզադե]], [[Եղիշե Չարենց]], [[Ակսել Բակունց]], Վահրամ Ալազան (քարտուղար), Ազատ Վշտունի, Դերենիկ Դեմիրճյան, Մ․ Զանան, Ստեփան Զորյան, Տ․ Մկրտչյան (քարտուղար), [[Գուրգեն Մահարի]], Ն․ Դաբաղյան, Նաիրի Զարյան, Տ․ Ջնդի, Էֆենդին։ [[1944]] թվականի մայիսին միության պլենումն ընտրեց վարչության նախագահություն՝ Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Նաիրի Զարյան (նախագահ), [[Ստեփան Զորյան]], [[Գեղամ Սարյան]], Է․ Թոփչյան (պատասխանատու քարտուղար), [[Գուրգեն Բորյան]]։ ՀԽԳ 2-րդ համագումարում ([[1946]]-ի սեպտեմբեր) վարչության նախագահ ընտրվեց Ավետիք Իսահակյանը, պատասխանատու քարտուղար՝ Գ․ Բորյանը․ 3-րդ համագումարում ([[1954]] թվականի հուլիս) վարչության նախագահ ընտրվեց Ավետիք Իսահակյանը, I քարտուղար՝ Է․ Թոփչյանը։ Հետագա երեք համագումարներում (4-րդ՝ [[1959]] թվականի հունվար, 5-րդ՝ [[1966]]-ի նոյեմբեր, 6-րդ՝ [[1971]] թվականի հունիս) վարչության I քարտուղար է ընտրվել Է․ Թոփչյանը։ Միության [[1975]] թվականի մայիսյան պլենումում, ապա 7-րդ համագումարում ([[1976]]-ի ապրիլ) վարչության I քարտուղար է ընտրվել Վ․ Պետրոսյանը։ [[1977]] թվականի փետրվարի 1-ի տվյալներով ՀԽԳ միությունն ունի 303 անդամ։
 
== Միության նպատակընպատակ ==
ՀԽԳ միությունը, գրողների գործունեությունը նպատակաուղղելով գաղափարական գեղարվեստական բարձր մակարդակի երկեր ստեղծելուն, բազմակողմանի օգնություն է ցույց տալիս և պաշտպանում նրանց տնտեսական ու իրավական շահերը։ Այն ստեղծագործական սերտ կապերի մեջ է սփյուռքահայ գրողների հետ։ Միության վարչությունն ունի մամուլի օրգաններ՝ «Գրական թերթ»-ը, «Սովետական գրականություն», «Լիտերատուրնայա Արմենիա», «Գարուն» ամսագրերը։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=234}}