«Հերոդոտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
'''Հերոդոտոս''', '''Հերոդոտ'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=58}}</ref> կամ '''Հերոդոտոս Հալիկառնասցի''' ([[հունարեն]]՝ Ἡρόδοτος Ἁλικαρνᾱσσεύς ''Հերոդոտոս Հալիկառնասեւս'') (մ.թ.ա. 484-425), [[հույն]] [[պատմիչ]], որն ապրել և ստեղծագործել է [[մ.թ.ա. 5-րդ դար]]ում և ճանաչված է որպես «Պատմության հայր»։
 
==Կյանքը==
Ծնվել է Փոքր Ասիայի հունական Հալիկառնաս քաղաքում և երկար ժամանակ ապրել [[Աթենք]]ում։ Քաղաքական պայքարին ակտիվորեն մասնակցելու պատճառով հարկադրված դիմել է տարագրության և շրջագայել [[Եգիպտոս]]ում, [[Փռյուգիա]]յում, [[Բաբելոն]]ում և [[Սև ծով]]ի հյուսիսային կողմերում։
Հերոդոտոսը ծնվել է [[Փոքր Ասիա]]յի հունական [[Հալիկառնաս]] քաղաքում Ք.ա. 484 թվականին: Մասնակցել է հայրենի քաղաքին տիրած բռնակալի դեմ ծավալված պայքարին, որից հետո ստիպված է եղել լքել Հալիկառնասը՝ հաստատվելով [[Սամոս]] կղզում: Դրանից հետո վերադարձել և շատ կարճ ժամանակ կրկին ապրել է հայրենի քաղաքում, իսկ Ք.ա. 443 թվականին [[Պերիկլես]]ի նախաձեռնությամբ [[Իտալիա]]յի հողի վրա հունական մի նոր գաղութի՝ Թուրիայի կազմավորման ուղղությամբ եռանդուն գործունեություն է ծավալել և տարիներ ապրել, գուցե և մահացել այնտեղ Ք.ա. 430 և 425 թվականների միջև:
Հիմք կա ենթադրելու, որ նրա «Պատմության» ներածական նախադասության սկիզբը՝ «Հերոդոտոս Հալիկառնասեցին ժողովեց պատմությունն այս...» նախապես եղել է «Հերոդոտոս Թուրիացին ժողովեց պատմությունն այս...», քանի որ այդպես են մեջբերում այն [[Արիստոտել]]ը և մի քանի այն հին հեղինակներ: Կյանքի թուրիական հատվածն, ուրեմն, շատ նշանակալից է եղել Հերոդոտոսի համար, հավանական է, որ նա այնտեղ է ստեղծել իր «Պատմությունը»:
Մեզ հասած այս կենսագրական տեղեկություններում ակներևաբար պակասում է երկու կարևորագույն հանգամանք, որոնք վճռական նշանակություն ունեն՝ նրա երկը ճիշտ ընկալելու և արժևորելու համար: Դրանք են՝ Հերոդոտոսի կապը [[Հին Հունաստան|Հելլադայի]] խոշորագույն քաղաքական և մշակութային կենտրոն [[Աթենք]]ի հետ և նրա բազմաթիվ ու հեռավոր ճանապարհորդությունները: Երկուսի մասին էլ իմանում ենք «Պատմության» այնպիսի հատվածներից, ուր նա ականատեսի տեղեկություններ է հաղորդում Աթենքի և, ընդհանրապես, [[Ատտիկա]]յի, ինչպես նաև Հունաստանից հեռու գտնվող մի շարք երկրների մասին:
 
[[Աթենք]]ի հասարակության հետ Հերոդոտոսի ունեցած սերտ կապի մասին է ակնարկում [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]] «Քրոնիկոնի» հայերեն թարգմանության մեջ պահպանված, Ք.ա. 435 թվականով թվագրված մի տեղեկություն, ըստ որի Հերոդոտոսը, Աթենքում կարդալով իր ստեղծագործությունները՝ մեծ պատվի է արժանացել:
Նաև [[Պլուտարքոս]]ը գրում է, որ Հերոդոտոսն աթենացիներից ստեացել է 10 տաղանդ արժեքով պատվավոր մի նվեր: Սրանք լրացվում են, բացի պատմագրի՝ Աթենքի ու նրա շրջակայքի հետ լավ ծանոթության հանգամանքից, նաև այն անդրադարձումներով, որ նկատել են հետազոտողները՝ մի կողմից Հերոդոտոսի «Պատմության», մյուս կողմից նրա աթենացի ժամանակակիցներ՝ պատմաբան [[Թուկիդիդես]]ի, ողբերգակ [[Սոփոկլես]]ի և այլ հեղինակների գործերի միջև: Այս բոլորով փաստարկվում է Հերոդոտոսի՝ [[Աթենք]]ում երկար տարիներ, հավանաբար V դարի 40-ական թվականներին, ապրելու և գործելու հանգամանքը: Իսկ դա էլ բացատրում է նրա շեշտված աթենասիրությունը:
Հունաստանի քաղաքներից (բացի [[Սամոս]]ից և [[Եգեյան ծով|Էգեականի]] այլ կղզիներից) Հերոդոտոսը հավանաբար ապրել է [[Դելփիք]]ում, այցելել է հյուսիսում ընկած [[Հին Մակեդոնիա|Մակեդոնիա]], [[Թրակիա]] ու հյուսիսային-մերձսևծովյան հունակալ [[Օլբիա]] գաղութը, իր հայրենի [[Հալիկառնաս]]ին հարող փոքրասիական մի շարք հունաբնակ քաղաքներ: Թուրիայում ապրելով, նա այցելել է [[Սիցիլիա|Սիկիլիայի]] [[Սիրակուզա]] քաղաքը:
 
Հույնի համար հազվադեպ երևույթ էին Հերոդոտոսի կատարած աֆրիկյան ու ասիական ճանապարհորդությունները: Դրանք հավաստվում են հեղինակի ՝ ականատեսի դերում հանդես գալու մասին հիշատակություններով, նկարագրությունների ճշմարտաբանությամբ: Նա շրջել է [[Աֆրիկա]]յի երկրներից [[Եգիպտոս]]ում և [[Լիբիա]]յում, իսկ [[Ասիա]]յում՝ [[Ասորիք]]ում, [[Փյունիկիա]]յում, [[Ասորեստան]]ում, [[Բաբելոն]]ում և [[Պարսկաստան]]ում: Այդ ուղևորությունները տեղի են ունեցել, հավանաբար, Ք.ա. 455 և 446 թվականների միջև: Հերոդոտոսի ճանապարհորդությունների նպատակը պարզ չէ, բայց արդյունքն ակնբախ է. այցելած երկրների մասին նահայտնում է առաջնակարգ, հաճախ եզակի տեղեկություններ: Նա հիմք դրեց համաշխարհային պատմագրության:
 
Իր «Պատմություն» երկում (բաղկացած է 9 գրքից) նկարագրում է մ.թ.ա. 490-470-ական թթ. հույն-պարսական պատերազմները և դրանց հետ առնչվող այլ պատմական անցքեր։ Այդ աշխատությունը եզակի նշանակություն է ունեցել [[Հունաստան]]ի և անտիկ աշխարհի պատմական մտքի հետագա զարգացման վրա, բացառիկ աղբյուր է Հերոդոտոսին ժամանակ հայտնի երկրների՝ Սև ծովի առափնյա շրջանների, Հունաստանի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Մերձավոր Արևելքի, այդ թվում նաև Հայաստանի մ.թ.ա. 7-5 դդ. պատմության ուսումնասիրության համար։ .