«Սեդրակ Մանդինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 26.
| Վեբկայք =
}}
'''Սեդրակ Ավետի Մանդինյան''', ([[հոկտեմբերի 22]], [[1844]], [[Թիֆլիս]] - [[նոյեմբերի 28]], [[1915]], Թիֆլիս), [[հայ]] [[մանկավարժ]], [[դերասան]], հասարակական, զրականգրական-թատերական գործիչ։
 
== Կենսագրություն ==
Կրթությունն ստացել է [[Թիֆլիս]]ում, [[Մոսկվա]]յի [[Լազարյան ճեմարան]]ում (1857-1863), [[Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան|Պետերբուրգի համալսարանում]] ([[1869]]), ապա՝ Գռթայի ([[Գերմանիա]]) ուսուցչական սեմինարիայում, [[Հայդելբերգ]]ի, [[Լայպցիգ]]ի և [[Վիեննա]]յի համալսարաններում։ Խորացել է մանկավարժական և հոգեբանական [[գիտություններ]]ում։ [[1864]]-[[1868]]-ին<nowiki/>թվականներին աշխատել է Թիֆլիսի [[հայկական թատրոն]]ում, [[Գևորգ Չմշկյան]]ի, Մ. Ամրիկյանի հետ շրջագայել [[Շուշի]]ում, [[Ալեքսանդրապոլ]]ում և [[Երևան]]ում ([[1865]])։ [[1879]]-[[1880]] թվականներին եղել է Թիֆլիսի Հայոց դերասանական մշտական խմբի դերասան ու [[ռեժիսոր]]։ Որպես [[տեսուչ]] աշխատել է Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց]]ում ([[1874]]-[[1878]]), դասավանդել՝ Շուշիի թեմական դպրոցներում։ 1881-1900 թվականներին (ընդհատումով) եղել է [[էջմիածին|էջմիածնի]] Գևորգյան ճեմարանի մանկավարժության և [[հոգեբանություն|հոգեբանության]] դասատու։ Մանդինյանը զբաղվել է դիդակտիկայի հարցերի ուսումնասիրությամբ, կարևորել դպրոցականի տարիքային և հոգեկան զարգացման առանձնահատկությունները, հանդես է եկել սխոլաստիկ [[մանկավարժություն|մանկավարժության]] դեմ։ Գրել է կրթությանն ու դաստիարակությանը նվիրված մոտ 200 հոդված։ Կազմել է «Դպրոցական սահմանադրություն» (1875), «Նահապետական ու հայրենի աշխարհ» ([[1878]]), «Ազգային ընտանեկան աշխարհ» ([[1880]]), «Համառոտ մանկավարժություն» ([[1878]]), «Կյանքի հանգամանքների համեմատ թվաբանություն» ([[1881]]), «Ռուսաց լեզվի դասատվության եղանակ» ([[1886]]), «Ռուսերենի տարրական քրեստոմատիա հայերի համար» ([[1906]]) և բազմաթիվ այլ դասագրքեր ու ձեռնարկներ։ Գրախոսել է [[Ռեթեոս Պերպերյան]]ի, [[Սմբատ Շահազիզ]]ի, [[Հովհաննես Հովհաննիսյան]]ի, [[Ղազարոս Աղայան]]ի, [[Հովհաննես Թումանյան]]ի և ուրիշների գրքերը։ Կատարել է թարգմանություններ։
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=219}}