«Մասիս (թերթ, Կ.Պոլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
[[1878]]-[[1880]] թվականներին տպագրել է [[հայկական հարց]]ին նվիրված բազմաթիվ հոդվածներ։ Համակրել է [[Մեծ Բրիտանիա]]յի քաղաքականությանը [[Թուրքիա]]յում, նրա օգնությամբ ակնկալել բարենորոգումների իրականացումն [[Արևմտյան Հայաստան]]ում։ Առանձնակի ուշադրություն է դարձրել Կ. Պոլսի պատրիարք [[Ներսես Վարժապետյան]]ի գործունեությանը հայկական ինքնավարության և բարենորոգումների հարցում։
 
Սկզբում ունեցել է չափավոր ուղղություն, հաշտվողական դիրք գրավել [[թուրք]] կառավարության, հայ հոգևորականության և հարուստ դասի նկատմամբ։ Ա. Արփիարյանի և [[Գրիգոր Զոհրապ|Գ. Զոհրապ]]ի խմբագրության տարիներին (1884-1893) ձեռք է բերել շեշտված դեմոկրատական ուղղություն, արձագանքել հայ ժողովրդին հուզող քաղաքական և տնտեսական խնդիրներին, քննադատել սուլթանական կառավարության և նրան աջակցող օտար պետությունների հայահալած քաղաքականությունը, լայն տեղ հատկացրել գրական-քննադատական նյութերին, համախմբել արևմտահայ ռեալիստական արձակի գրեթե բոլոր ներկայացուցիչներին։ Թարգմանաբար ներկայացրել է նաև ռուս, և եվրոպական գրականությունը (Պուշկին, Լերմոնտով, Ա. Դյումա, Հյուգո և ուրիշներ)։ Դարավերջին, համիդյան կոտորածների և քաղաքական ներքին կացության խստագույն պայմաններում «Մասիսը», հեռանալով ավանդույթներից, հիմնականում տպագրել է մանր լուրեր, գիտական կարճառոտ հոդվածներ, տեղեկություններ և այլն։ Տարբեր տարիների պարբերականին աշխատակցել են [[Հակոբ Պարոնյան]]ը, Տ. [[Կամսարականը]], [[Լևոն Բաշալյան]]ը, [[Երվանդ Օտյան]]ը, Մ. [[Աճեմյանը]], Վ. [[ՄալեզյանըՎահան Մալեզյան]], [[Սիպիլը]] , U.[[ՉոպանյանըԱրշակ Չոպանյան]], Ա. [[Հարությունյանը]], Ե.[[ՏեմիրճիպաշյանըԵղիա Տեմիրճիպաշյան]], և ուրիշներ։
 
Եվրոպական, մասնավորապես՝ անգլիական մամուլից արտատպել է հայկական հարցին Թուրքիայում մեծ տերությունների քաղաքականությանը վերաբերող հոդվածները և տեսությունները։ «Մասիս»-ը արտացոլել է հայ հասարակության հիասթափությունը [[Բեռլինի կոնգրես|Բեռլինի կոնգրեսի (1878)]] արդյունքներից և, կիսելով պատրիարքի կարծիքը, ազգային ինքնավարության նախապայման համարել հայերի տնտեսական և մտավոր զարգացումը։