Բացել գլխավոր ցանկը

Changes

 
=== Էլիզաբեթ Թեյլոր և Ռիչարդ Բարթոն ===
1961 թվականին Բարթոնն արդեն 12 տարի ամուսնացած էր Սիբիլ Բարթոնի հետ և մեծացնում էր երկու դստրերին։ Չնայած դրան՝ Բարթոնը հայտնի էր ֆիլմերի իր զուգընկերուհիների հետ մի շարք իրական և մտացածին սիրավեպերով։ 1959 թվականի մայիսից Թեյլորն ամուսնացած էր երաժիշտ [[Էդդի Ֆիշեր]]ի հետ։ Բարթոնը նախկինում նկարահանման հրապարակում չէր հանդիպել Թեյլորի հետ և այն կարծիքին էր, որ վերջինս այն անտաղանդ դերասանուհիներից է, որոնք հաջողության են հասել միմիայն արտաքինի շնորհիվ։ Նկարահանման հրապարկումհրապարակում մինչ որոշակի պահը Բարթոնը չէր շփվում դերասանուհու հետ և նրա հետևից անվայելուչ կատակներ էր անում<ref name=ref1/><ref name=ref36/>: Ամեն ինչ փոխվեց մերձեցման առաջին իսկ տեսարանից հետո՝ 1962 թվականի հունվարի 22-ին։ Բարթոնն այդ օրը նկարահանման հրապարակում հայտնվեց ուժեղ խումարից հետո։ Էլիզաբեթը, նկատելով դողացող ձեռքերը, նրան մի գավաթ սուրճ բերեց։ Ականատեսները հիշում էին, թե ինչպես նրանց արանքով «անցավ էլեկտրական լիցք»: Քիչ ժամանակ չպահանջվեց, որպեսզի Ռիչարդն ու Էլիզաբեթն ուշքի գային և կարողանային խաղալ տեսարանը։ «Նկարահանված է» հրահանգից հետո ռեժիսորը հեգնաբար դիմեց դերասաններին. «Ես ձեզ չե՞մ խանգարում»{{sfn|Wanger&Hyams|1963|page=148}}: Հռոմ հերթական այցելության ժամանակ Մանկևիչը Վանգերին մի կողմ տարավ և մտահոգ ասաց պրոդյուսերին. «Ես նստած եմ հրաբուխի վրա… Լիզն ու Բարթոնն արդեն ուղղակի Անտոնիոս և Կլեոպատրա չեն խաղում<ref name=ref50/>:
{{Լուսանկարի հատված|պատկեր=1963 Cleopatra trailer screenshot (23).jpg|դիրք=right|ստորագրություն = <small>Ռիչարդ Բարթոնը (Մարկոս Անտոնիոս) և Էլիզաբեթ Թեյլորը (Կլեոպատրա) ոսկե նավի տեսարանում </small>|լայնք=330|ընդհանուր=330|վերև=5|աջ=0|ներքև=5|ձախ=10|շրջանակ=|մեծացնել = }}