«Սլավոններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
 
=== Ծագում և էթնոգենեզ ===
Մ.թ.ա XIV-XIII դդ. ընթացքում Առաջավոր Ասիայի Մելիդու կոչվող պատմական երկրից (ներկայիս Մալաթիա քաղաքի շրջակա տարածքները ընդգրկող երկիր, որի մեջ էին ներառվում Մեծ Կապադովկիայի, Արևմտյան և Հյուսիսային Կոմմագենեի տարածքները) Հաբեթալեզու Մոսոքյան կոչվող ցեղերը /մուշքեր/, խեթական թագավորության ճնշումներից խուսափելով, Հաբեթալեզու Գամերոթիրասյան ծագում ունեցող Ասքանազյան ցեղերի /Կասկեր/ (բնակվում էին Սև ծովի հարավ-արևելյան առափնյա շրջանում) հետ միասին գաղթեցին Անդրկովկասի արևելյան տարածքները (Քուռ-Արաքսյան արևելյան միջնատարածքից մինչև Կովկաս լեռան հարավ-արևելյան ստորոտները և Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջանները): Մոսոքյան մուշքերի և Ասքանազյան կասկերի ցեղախմբերի դաշինքից ձևավորված, և արևելյան-հարավային Սև ծովյան ու Անդրկովկասյան տարածքներում բնակություն հաստատած՝ Մոսոքակասկեր ընդհանրական անվանմամբ կոչվող ցեղամիություններն ըստ ցեղային առանձնահատկությունների ընդունված է բաժանել երկու խմբի՝ սասպերյան (որոնցից սերվել են նախասկյութական սպարդաները կամ սապիդները և առավեղյան ալանները) ու մոսինոյկյան (որոնցից սերվեցին մոսխերը և մազքութները): Մ.թա. VIII-VII դդ. այս ռազմատենչ ցեղախմբերը անցնելով Դարիալի և Դերբենդի կիրճըկիրճերը տարասփռվեցին Հյուսիսային Կովկասից մինչև Վոլգա, Դոն և Դնեպր գետերի ստորին հոսանքների հարթավայրերը՝ հիմք դնելով ընդհանրական անվամբ սկյութներ կոչվող ցեղախմբերին:
 
'''Արևմտասլավոնական ժողովուրդներ''' - մ.թ. IV-VII դդ. Եվրոպայում, հիմնականում Հռոմեական կայսրության սահմանամերձ շրջաններից դեպի կայսրության տարածքը կատարվել է էթնիկական տեղաշարժեր, որը պայմանական անվանում են ժողովուրդների մեծ գաղթ: Սարմատական և գերմանական ցեղերի ներխուժումները կայսրություն, որոնք զգալի էին II-III դդ., IV դ. վերջին քառորդին աղետալի դարձան Հռոմի համար: Ժողովուրդների մեծ գաղթի անմիջական խթանը հոների տեղաշարժն էր դեպի արևմուտք: Շարժվելով Մերձուրալից, մոտ 370-ին նրանք անցան Վոլգան ու իրենց ենթարկած սավրոմատների, սարմատների և ալանների հետ միասին հարձակվեցին (Հյուսիսային մերձսևծովյան տափաստանները սարմատական ցեղերից գրաված) գոթերի վրա (375 թ.): 376 թ-ին հոներից նեղված գոթերի ցեղախմբերի մի մասը (վեստգոթեր) հաստատվեցին Դանուբի և Բալկանյան լեռնաշղթայի միջև: Այսպիսով սկսվեց հոների, գերմանական և սարմատական ցեղերի տեղաշարժերը և բնակեցումը ամբողջ Արևմտյան Եվրոպայի տարածքով, ներառյալ Փոքր Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքները: Այս տեղաշարժերի ժամանակ սարմատասկյութական ծագում ունեցող հարավսլավոնական ցեղերը (կարանտաններ, հորվաթներ, սերբեր և այլն) մ.թ. VII դ. գրեթե ամբողջությամբ բնակեցրին Բալկանյան թերակղզին և հիմնեցին իշխանություններ (Սլավինիաներ): Այս սլավոնների մի մասը բնակություն հաստատեց Բյուզանդիայի սահմաններում՝ Փոքր Ասիայում: Սլավոնները տարածվեցին նաև արևմուտք՝ մինչև ալեմանների և սաքսերի զբաղեցրած տարածքները: Այս ուղղությամբ տարածված սլավոնական ցեղերին կոչում էին վենեդներ, որոնք բնակվեցին Վիսլա գետի ափերին և Բալթիկ ծովի առափնյա շրջաններում՝ իսկ ըստ Պևտինգերյան քարտեզի՝ բնակեցրել են նաև Կարպատներից հյուսիս և ստորին Դանուբի մերձակա տարածքները: Այսպիսով մ.թ. VII դ. սարմատասկյութական ցեղերի հիմքի վրա ձևավորվեցին արևմտասլավոնական ցեղերը, որոնք ըստ իրենց տարածման շրջանների բաժանվեցին արևմտահյուսիսային և արևմտահարավային ցեղերի: