«Մազդակյան շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Մազդակյան շարժում''', գյուղացիության և քաղաքային չքավորության շարժում [[Սասանյան Իրան]]ում V դարի վերջին-VI դարի 20-ական թվականններին։թվականներին։ Առաջացել է ազնվականության և [[Զրադաշտ|զրադաշտական հոգևորականության]] ազդեցության ուժեղացման, կենտրոնական իշխանության թուլացման, արտաքին քաղաքականության անհաջողությունների և երկրում տարածված սովի հետևանքով։ 488 թվականի շարժման ղեկավարը և գաղափարախոսը քուրմ Մազդակն էր։ Մազդակյան շարժման գաղափարախոսության՝ մագդակիզմի հիմքը [[Զրադաշտականություն|զրադաշտ]]ական դավանանքի չարի և բարու անընդհատ պայքարի դրույթն էր։ Նյութական փոխօգնության մասին [[Զրադաշտ]]ի պատվիրանը մազդակիզմը դիտում էր գույքային ընդհանրության և հավասարության գաղափարի մեջ։ Մազդակը կոչ էր անում սոցիալական անհավասարությունը վերացնել բռնի ուժով։ Սեփականությանվերաբաշխումը, գույքայինհավասարեցումը, իրավական հավասարությունը մազդաքյանների հիմնական պահանջներն էին։ [[Ազնվականություն|Ազնվականության]] և [[հոգևորականություն|հոգևորականության]] ազդեցությունը թուլացնելու նպատակով շահ ''[[Կավադ I]]''(488-496) հարեց Մազդակյան շարժմանը։ 496 թվականին ազնվականությունը գահընկեց արեց [[Կավադ I]]-ին։ 499 թվականին վերագրավելով գահը, Կավադ I Մազդակյան շարժման մասնակիցներին տվեց պետական պաշտոններ, Մազդակը դարձավ [[Մոգական ռեալիզմ|մոգպետ]]։ Մազդակյանները սկսեցին իրագործել գույքային հավասարության գաղափարը։ Վախենալով Մազդակյան շարժման ուժեղացումից՝ Կավադ I մերձեցավ թուլացած ազնվականությանը և սկսեց հալածել Մազդակյան շարժման մասնակիցներին։ VI դարի 20-ական թվականներին Կավադ I-ի որդի ''[[Խոսրով I Անուշիրվան]]ը'' ճնշեց Մազդակյան շարժումը։
 
{{Արտաքին հղումներ}}