«Միքայել Չամչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎top: Սրբագրվել է արեւմտահայերեն հոդվածի վերնագիրը։
→‎Կենսագրություն: Սրբագրվել են երկերի վերնագրերը։
Տող 6.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսում, ապա՝ [[Սուրբ Ղազար կղզի|Սուրբ Ղազար կղզու]] [[Մխիթարյան վարժարաններ|Մխիթարյան վարժարան]]ում։ Տիրապետել է [[հունարեն]]ին, [[լատիներեն]]ին, [[իտալերեն]]ին, [[ֆրանսերեն]]ին, [[գերմաներեն]]ին, [[եբրայերեն]]ին, [[ասորերեն]]ին, [[սանսկրիտ]]ին, [[պարսկերեն]]ին, [[թուրքերեն]]ին։ 1762 թվականից եղել է [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ։ 1769 թվականին օծվել է վարդապետ և նշանակվել [[Բասրա]]յի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ [[Տրանսիլվանիա]]յի [[Եղիսաբեթուպոլիս]] քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։ 1779 թվականին հրատարակել է «ՔերականությունՔերականութիւն ՀայկազյանՀայկազեան լեզվիլեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք։ Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «ՊատմությունՊատմութիւն Հայոց ի սկզբանեսկզբանէ աշխարհի մինչևմինչեւ ցամ ՏյառնՏեառն 1784» (3 հատոր, 1784-1786 թվականներին) աշխատությունը։ Մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ։ «ՄեկնությունՄեկնութիւն սաղմոսաց» (10 հատոր, 1815-1823 թվականներին) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է։ Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հավատոհաւատոյ...» ծավալուն դավանաբանական երկը, որը [[Հռոմ]]ի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թվականին, [[Կալկաթա]]յում)։ Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով՝ բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրել է խորհրդակցություններ, պատրաստել «ՀրավերՀրաւէր սիրոսիրոյ» հատուկ շրջաբերականը, սակայն նախաձեռնությունը դատապարտել են թե' Էջմիածինը, թե' Վատիկանը։
 
Մահացել է 1823 թվականին Կոստանդնուպոլսում<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=203 Միքայել Չամչյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>։