«Թբիլիսիի հայոց վանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 58.
Ըստ ուսումնասիրող Գ. Աղայանցի՝ վանքը հիմնադրվել է [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] կողմից 4-րդ դարում։ Այդ ժամանակից էլ պահպանվել է գլխավոր եկեղեցու արևելյան ճակատի որոշ հատվածներ, իսկ բուն վանքը հիմնադրվել է 931 թվականին Ումեկի որդիներ Առյուծի, Սուջաթի և Ջալապի կողմից<ref name="Վիրահայոց"/><ref name="armtoday"/>։
 
Վանական համալիրը կազմված է եղել եկեղեցուց, զանգակատնից, մատուռից, թանգարանից, առաջնորդարանից, որոնք շրջապատված են եղել պարսպով: Եկեղեցին եռանավ բազիլիկա էր, երեք գմբեթով, որոնցից կենտրոնականը ամենաբարձրն էր: Ներսից պատերին առկա են եղել որմնանկարներ, որոնց վերին շերտը 1789 թվականին նկարել է [[Հովնաթան Հովնաթավյան|Հովնաթան ՀովնաթանյանըՀովնաթանյան]]ը: Ուներ քիչ հանդիպող հետաքրքիր հորինվածք: Նմանեցվել է [[ՀՀ]] [[Լոռու մարզ]]ում գտնվող [[Սանահինի վանք]]ի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից 1211 թվականին կառուցված գավթի ճարտարապետական հորինվածքին<ref name="Վիրահայոց"/><ref name="Մելիքսեթ-Բեկ">Մելիքսեթ-Բեկ Լ., Հայերը Վրաստանում, «Кавказ и Византия», Երևան, 1979, էջ 178:</ref><ref name="Ванкский собор."/>։
 
Բազմադարյա պատմության ընթացքում վանքը ենթարկվել է բազմաթիվ նորոգությունների և վերակառուցումների: Մասնավորապես, 1480 թվականին կատարվել է բավականին մեծամասշտաբ վերանորոգում: Այդ է պատճառը, որ վանական համալիրի կառուցումը վերագրվում է հենց այդ ժամանակաշրջանին: Վերանորոգումը կատարվել է Ավսարքիսյանի, Բաստամյանի, Նազարբեկյանի, Օզաանյանի և վրաց իշխան Սոլաղովի նվիրատվություններով<ref name="Մելիքսեթ-Բեկ"/>: 18-րդ դարում մի քանի անգամ վերանորոգման է ենթարկվել Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Համադանցի օրոք: 19-րդ դարում կատարված վերանորոգման ժամանակ կառուցվել է համալիրի դարպասը, թանգարանը, առաջնորդարանը, որի մասին զանգակատան պատին թողնված է եղել համապատասխան արձանագրությունը<ref name="Վիրահայոց"/><ref name="Ванкский собор."/>։