«Հենրի Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 16 բայտ ,  4 տարի առաջ
(ավելացվեց Կատեգորիա:Հայ պրոֆեսորներ ՀոթՔաթ գործիքով)
== Կենսագրություն ==
[[1962]] թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտը։ [[1962]]-[[1983]] թթ.աշխատել է ՌԴ ԲԳԱ Բնականոն և ախտաբանական ֆիզիոլոգիայի ինստիտուտում,
1983 թվականից՝ ՌԴ ԲԳԱ և ՌԴ պետական սպորտկոմիտեի միջճյուղային լաբորատորիայի հիմնադիր-վարիչ։ «Միջազգային մարդասիրական հիմնադրամ» ([[1992]]-ից թվականից) կազմակերպության հիմնադիրներից, Բժշկական գիտությունների միջազգային ակադեմիայի ([[1997]]), [[Ռուսաստանի հայերի միություն|Ռուսաստանի հայերի միության]] ([[2000]]), Հայերի համաշխարհային կոնգրեսի գլխավոր խորհրդի ([[2003]]) անդամ, «Կիբեռնետիկա» գիտական խորհրդի սպորտային բժշկակենսբանությանբժշկակենսաբանության կիբեռնետիկայի հանձնաժողովի և «Արմկոնտակտ» մոսկովյան ընկերակցության նախագահ։
 
== Գործունեություն ==
Աշխատանքները վերաբերում են արտաքին միջավայրի տարբեր (նաև ծայրահեղ պայմաններում)՝ մարդու գործունեության հոգեշարժ, ակտիվության ձևավորման բժշկակենսբանականբժշկակենսաբանական մեխանիզմներին, մարդու ֆունկցիոնալ վիճակի անընդհատ ստուգման ու գործունեության ղեկավարման նոր եղանակների և էլեկտրոնային հաշվողական համալիրների մշակմանը։ Մարդու օրգանիզմը վերականգնելու, նախնական վիճակի բերելու մեթոդիկայի ստեղծումը հսկայական նշանակություն ունի առաջին հերթին «էքստրեմալ» մասնագիտությունների տեր մարդկանց (մարզիկներ, օդանավակայանի օպերատորներ և այլն) համար։ <br />
Մասնակցել է [[1988]] թվականի [[Սպիտակի երկրաշարժ]]ի հետևանքների վերացման աշխատանքներին, ղեկավարել է [[Լենինական]]ի բժշկական ծառայությունը<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007}}</ref>։<br />
[[1990]]-ական թթ. սկզբից Հենրի Աղայանի հասարակական գործունեությունը կապված է Ղարաբաղի խնդրի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ։ [[1992]] թվականին Աղայանը հիմնեց Հայագիտության մարդասիրական հիմնադրամ, որը կրում է նրա հոր՝ պատմաբան, ակադեմիկոս Ծատուր Աղայանի անունը։ Հիմնադրամի նպատակն է նյութական և գիտական օգնություն ցույց տալ Ղարաբաղի խնդրով և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպություններին։ [[1995]] թվականին [[Մոսկվա]]յում [[Հայոց Ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման նպատակով հիմնադրամը մշակեց դրա նախապատրաստման եռամյա ([[1993]]-1995 թթ.) ծրագիր։ «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է» գիտաժողովի ծրագրի գլխավոր օղակը [[1992]] թվականին Աղայանի հիմնած Քաղաքագիտության և միջազգային իրավունքի գիտահետազոտական հատուկ ինստիտուտն է հայտնի իրավաբան-միջազգայնագետ, պրոֆեսոր [[Յուրի Բարսեղով]]ի գլխավորությամբ։
227 839

edits