«9-րդ հրաշալիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
 
== Պատմություն ==
Լույս է տեսնում [[1994]] թվականի հոկտեմբերից։ Թերթը հիմնադրել է [[Վաչագան Սարգսյան]]ը, որը թերթի անփոփոխ գլխավոր խմբագիրն է։ Սկզբնական շրջանում թերթում տպագրվում էին բացառապես [[խաչբառ]]եր, գլուխկոտրուկներ, խաղեր և նմանատիպ այլ նյութեր։ Հետագայում «9-րդ հրաշալիքում» սկսեցին հրապարակվել այլ նյութեր ևս՝ լեզվաբանական, երգիծական, վերլուծական, հրապարակախոսական հոդվածներ, գրական ստեղծագործություններ և այլն։
 
«9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը սկզբնական փուլում պատրաստվում էր գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանի և Հայկ Սարգսյանի ուժերով։ Տարիների ընթացքում խմբագրակազմն ընդլայնվեց, այնտեղ սկսեցին աշխատել խմբագիրներ Հրանտ Վարդանյանն ու Արտաշես Թադևոսյանը, էջադրողներ Լիանա Ավագյանը, Հեղինե Ասլանյանը, Ալեն Խանբեկյանը, համակարգչային բաժնի աշխատող Նարինե Գևորգյանը, գրական աշխատող Անահիտ Խաչատրյանը, տնօրեն Հովհաննես Սարգսյանը։ Թերթի գլխավոր հաշվապահն է Ռաֆիկ Ասլանյանը։ 2009 թվականի [[հոկտեմբերի 20]]-ին թերթը նշեց հիմնադրման 15-ամյակը<ref>[http://www.irates.am/hy/Mnh74bEIrWYr8lx3tL1Gq9NuUt Հոդված, նվիրված թերթի 15-ամյակին]</ref>։
 
[[1998]]-[[2001]] թվականներին «9-րդ հրաշալիք» ՍՊԸ-ն հրատարակում էր նույն ուղղվածության [[ռուսերեն]] "9-ое чудо" թերթը, որի առաջին գլխավոր խմբագիրը Շիրակ Էլբակյանն էր։ [[1999]]-2001 թվականներին "9-ое чудо" թերթի գլխավոր խմբագիրը Արտաշես Թադևոսյանն էր։
 
[[1995]]-[[2000]] թթ.թվականներին [[Հ1]]-ի եթերում հեռարձակվում էր «9-րդ հրաշալիք» հեռուստախաղը, որի հեղինակն ու վարողը Վաչագան Սարգսյանն էր։
 
2000-[[2005]] թթ.թվականներին «Ստերեո-ստուդիա» ռադիոկայանով և «[[ԱրմենԱկոբ]]» հեռուստաընկերությամբ հեռարձակվում էր Վաչագան Սարգսյանի և «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի «Զարմանահրաշ հայերեն» հաղորդաշարը, որը նվիրված էր հայոց լեզվին։
 
== Հեռուստախաղ ==