«Բաբկեն Առաքելյան»–ի խմբագրումների տարբերություն

չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
 
== Կենսագրություն ==
Բաբկեն Առաքելյանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 1-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ 1930-ական թվականների կեսերի սովորել և ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի [[ԵՊՀ պատմության ֆակուլտետ|պատմության ֆակուլտետը]], այնուհետև 1936 թվականին դարձել է [[Լենինգրադի համալսարան]]ի ազատ ունկնդիր։ 1938 թվականին ընդունվել է Արմֆանի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան և ուսումնառության մի մասն անցկացրել Լենինգրադում՝ [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելու]] գիտական ղեկավարությամբ։ 1941 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն նվիրված հայ միջնադարյան պատկերաքանդակների հետազոտությանը։
 
1942 թվականին Բաբկեն Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։
227 710

edits