«Կարմիր Վարդան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 17 բայտ ,  3 տարի առաջ
չ
[[Պատկեր:Dvin.jpg|մինի|Դվին]]
Սակայն [[571]] թվականի վաղ գարնանը Վարդան Մամիկոնյանը հանկարծակի գրոհով գրավել է Դվինը և գլխովին ջախջախել անկազմակերպ փախուստի դիմած թշնամուն։ Մարտում սպանվել է նաև Սուրեն մարզպանը (ըստ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]]՝ Զորակ Կամսարականի ձեռքով)։ Պարսից արքա [[Խոսրով Ա Սասանյան|Խոսրով 1-ին Անուշիրվանը]] Հայաստան է ուղարկել նոր զորաբանակ (ավելի քան 20 հազար զինվոր, մարտական փղեր են)՝ Վահրամ Միհրևանդակի հրամանատարությամբ։ Խաւղամախու դաշտում տեղի ունեցած ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը հմուտ ռազմավարությամբ ջախջախել է թշնամուն։ [[Հայաստան]]ը, [[Վիրք]]ը և [[Աղվանք]]ը թոթափել են պարսկական տիրապետությունը և անցել Բյուզանդիայի հովանավորության ներքո։ Այդ պատճառով [[572]] թվականին [[Պարսկաստան]]ի և [[Բյուզանդիա]]յի միջև սկսվել է պատերազմ, որը փոփոխակի հաջողություններով տևել է շուրջ 20 տարի։
Վարդան Մամիկոնյանը, որը նախարարների անմիաբանությունից դժգոհ [[572]] թվականին իր զինակիցների հետ մեկնել էր [[Կոստանդնուպոլիս]] և ծառայության մտել բյուզանդական բանակում, նույն թվականին վերադարձել է հայրենիք և չորս տարի կռիվներ մղել պարսկական նվաճողների դեմ։ Վարդան Մամիկոնյանի հետագա գործունեության ու ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։