«Վսևոլոդ Պուդովկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 10.
[[1926]] թվականին նկարահանել է «Մայրը» (ըստ Գորկու) ֆիլմը, որով նշանավորվել է ռեալիստական դրամայի նոր ուղղությունը կինոարվեստում՝ սոցիալական կոնֆլիկտները բացահայտելով անհատ հերոսների ճակատագրերի միջոցով։ Ս․ Էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» կինոէպոպեայի հետ, Պուդովկինի «Մայրը» ֆիլմը կինոյում հաստատել է սոցիալիստական ռեալիզմի մեթոդը, իրավամբ դասվել խորհրդային և համաշխարհային կինոյի գլուխգործոցների շարքը։ Այդ ֆիլմի գաղափարագեղարվեստական սկզբունքները Պուդովկինը զարգացրել է «Սանկտ Պետերբուրգի վախճանը» ([[1927]]) և«Չինգիզ խանի ժառանգը» ([[1929]]) կինոնկարներում, որոնց գործողության կենտրոնում նույն հոգեկան նկարագրով հերոսներն են՝ հեղափոխության շնորհիվ իրենց դասակարգային-պատմական կոչումը գիտակցող ու պայքարի ելնող աշխատավոր մարդիկ։
 
Հաջորդ մի շարք ֆիլմերում («Հասարակ դեպք», [[1932]], «Դասալիք», [[1933]]), փորձարկելով և յուրացնելով զարգացող կինոտեխնիկայի ընձեռած մի շարք նոր արտահայտչամիջոցներ, Պուդովկինը ստեղծել է երեք ֆիլմ, «Մինինը և Պոժարսկին» (1939, ԽՍՀՄ պետական մրցանակ, [[1941]]), «Սուվորով» (1941, երկուսն էլ Մ․ Դոլլերի հետ), «ԾովակալՆախիմով» (1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), որոնք հատկապես ադրդիաշունչ ու հրատապ էին այդ տարիներին։ 1950 թվակաինթվականին ավարտելով իր չորրորդ պատմակենսագրական «ժուկովսկի» (Դ․ Ի․ Վասիլևի հետ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951) ֆիլմը՝ Պուդովկին անդրադարձել է արդիական թեմատիկային, ըստ Դ․ Նիկոլաևայի «Հունձը» վեպի, նկարահանել է «Վասիլի Րորտնիկովի վերադարձը» ([[1953]]) կինոնկարը, որը նրա վերջին գործն էր։
 
== Կինոդերասանական մարմնավորումներ ==