«Ալբանական Գողգոթա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
[[1914]] թվականին սերբական բանակի՝ [[Կոլուբարայի ճակատամարտ|Կոլուբարայի ճակատամարտում]] տարած հաղթանակից մինչև 1915 թվականի աշունը սերբական սահմանում խաղաղություն էր: Սակայն [[1915]] թվականի հոկտեմբերի 6-ին գերմանական բանակի 11-րդ կորպուսը՝ զորահրամանատար [[Ավգուստ ֆոն Մակենզեն]]ի գլխավորությամբ անցավ Սերբիայի դեմ լայնածավալ հարձակման: Արդեն [[1915]] թվականի հոկտեմբերի 15-ին ավստրո-հունգարական զորքը անցավ [[Սավա]]ն և [[Դրինա]]ն, իսկ գերմանական զորքն արդեն անցել էր [[Դանուբ]]ը և գրավել [[Բելգրադ]]ն ու Սմեդերովոն, և սերբական զորքին ստիպեց սկսել մեծամաշտաբ նահանջ:
 
Նույն օրը՝ 1915 թվականի հոկտեմբերի 15-ին բուլղարական բանակը, ճնշելով սերբական թույլ դիմադրությունը՝ հեշտությամբ արդեն 1915 թվականի հոկտեմբերի 22-ին գրավել էր [[Սկոպիե]]ն,[[Շտիպ]]ն ու [[Կումանովո]]ն, ինչը սերբերի հետագա նահանջման համար դարձավ մեծ խնդիր: Կոսովոյում սերբական բանակն ընկել էր անելանելի դրության մեջ, իսկ դեպի [[Սալոնիկ]] ճանապարհը փակ էր: Ավստրո-հունգարական բանակը հյուսիս-արևմուտքից, գերմանական բանակը արևմուտքից, իսկ բուլղարական բանակը հարավից մեծ արագությամբ շարժվում էին՝ ոչնչացնելու ջախջախված սերբական բանակի մնացած մասը: Եռյակ դաշինքի ճնշման տակ սերբական բանակի գլխավոր հրամանատրի կողմից որոշում ընդունվեց դադարեցնել Սերբիայի հարավային սահմանով դեպի Սալոնիկ նահանջը: Այդ որոշումը ընդունվել էր [[Վարդար]] գետով անցնելու անհաջող փորձի պատճառով, քանի որ գետափնյա տարածքներն արդեն գրավված էին բուլղարական բանակի կողմից: Սերբական բանակի գլխավոր հրամանատարությունը սկսեց պլան մշակել բանակի հետագա գործողությունների և սպասվող վտանգների վերաբերյալ: Կապիտուլիացիան (գլխովին հանձնումը՝ անձնատրությունը) բացառվում էր, քանզի դա կնշանակեր պետության կործանում: ԺիվինԺիվոին Միշիչի ({{lang-sr|Живоина Мишич}}), և նրա գաղափարակիցների՝ Ստեպա Ստեպանովիչի, Պավել Յուրիշիչ-Շտուրմի և Միխայլո Ժիվկովիչի առաջարկը՝ (նոյեմբերի 29 — դեկտեմբերի 1 1915 թ.) հակահարձակում սկսել թշնամիների դեմ՝ մերժվեց: Այսպիսով պետական կառավարիչները որոշում ընդունեցին՝ բանակն ուղարկել դեպի [[Ադրիատիկ ծով]]՝ [[Ալբանիա]]յի տարածքում վերակազմավորվելու և հետ գալու նպատակով: Վարչապետ [[Նիկոլա Պաշիչ]]ը Անտանտի Դաշնակցային հրամանատարությանը ուղարկեց հետևյալ նամակը.
 
''«Սերբիան հայտնվել է ծանր իրավիճակում, և գործը կարող է ունենալ վատվատթար հետևանքներ: Սերբիան որոշեց հարձակվողների դեմ պայքարն իրականացնել մինչև վերջ՝ հավատով ու արդարացիորեն: Սերբիան դաշնակիցների հետ կարող է փոխել պատերազմի ողջ ընթացքը, որի արդյունքը կլինի հակառակորդի լիակատար պարտությունը:»''
 
Դրանից հետո Սերբիայի արքա [[Պետրոս 1]]-ն ու վարչապետ [[Նիկոլա Պաշիչ]]ը, մտանկառավարության ամբողջ կազմով այցելեցին եկեղեցի: Եկեղեցուց դուրս գալիս [[վարչապետ]]ին դիմավորեց փախստականների մի ամբոխ, ովքեր վարչապետից քաջալերանքի խոսքերի էին սպասում: [[Պաշիչ]]ը նրանց ասաց.
'''«Մի վախեցեք, դուք Հռոմ չեք գնա:»'''