«Մեծավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 71.
'''Խարաբեք''': Շահնազարի արևելքում Խարաբեք վանքն է: Ըստ ավանդության այն կառուցվել է 12-13-րդ դարերում: Հետագայում աղանդավորները բազմիցս այրել են վանքը, սակայն այն վերականգնվել է Կոկո-Բեգոյի կողմից: Ասում են` վանքը յուրահատուկ ուժ ունի: Նրանից քիչ հեռու ևս մեկ վանքի ավերակներ կան: Այստեղով ժամանակին անցել է Արփ-Ասլանը և շուրջը ամեն ինչ ենթարկել ավերակի: Այդ պատճառով էլ ժողովրդի կողմից ստացել է Բլուգ Բերդեր (Քանդված ամրոցներ) անվանումը: Խարաբեքից հյուսիս տեղադրված է 2005 թ. կառուցված զինվորական ռազմակետը:
 
'''Խաչքար''': Գյուղի հյուսիսային մասում` անմիջապես Վրաստանի սահմանի մոտ, «Կեչնոնց դոշ» վայրում, բնականթևավոր խաչքարխաչ է: Անտառների մեջ` խաչքարի մոտ, ձեռակերտ վանք էկա: Այստեղ յուրահատուկ սառը աղբյուր կա` «Սուլթանի աղբյուր» անվամբ:
 
'''Սբ. Հովհաննեսի վանք''': Գյուղի անմիջապես կենտրոնում Սբ. Հովհաննես վանքն է, որը գյուղացիներն անվանում են Վերի վանք: Սբ. Հովհաննես եկեղեցին 13-րդ դարի կառույց է: 1878 թ. անձրևներից քայքայվում և ավերվում է նրա առջևի պատը, ավերվում է կտուրը: Սարգիս վարդապետը նախաձեռնում է վերականգնողական աշխատանքները և այն դարձնում դպրոց: Ցարական կառավարությունն այն փակում է, բայց մի տարի անց կրկին բացում: «Շահնազարա ծխական ուսումնարանին հիմնարկություն եղավ, 1878 ամին, հուլիսի 16-ին»- գրում է Սարգիս վարդապետը: Նախկինում հենց դրա առջև էլ եղել է գյուղի գերեզմանոցը: Եկեղեցու հարավարևելյան կողմում ամփոփված է 1853 թ. վախճանված Մխիթար վարդապետի աճյունը: Դա հենց, այն մարդն էմարդու, ով ալաշկերտցիներին առաջնորդեց դեպի Շահնազար: Նրա վրա 13-րդ դարի վրացերեն արձանագրություններ կան: 2013 թ. վանքի դիմաց դրվել է խաչքար Տաշիրի նոր ոստիկանապետ Մարգարյանի ընտանիքի կողմից:
 
'''Սբ. Գևորգ եկեղեցի''': Սբ. Հովհաննեսի վանքից քիչ ներքև եղել է Սբ. Գևորգ եկեղեցին (տեղացիների լեզվով` Ժամ): Այն համարվում է 12-13-րդ դդ. կառույց: ԽՍՀՄ տարիներին այն դարձրել էին ցորենի պահեստ, ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերածվել է ավերակի: 2007 թ. նրա առջև գյուղի դպրոցի 110-ամյակի առթիվ Վանաձորի Կրթության և գիտության տեսուչ Մայիս Խաչատրյանի հովանավորությամբ դրվեց խաչքար-հուշարձան: Սբ. Գևորգ եկեղեցին 2013 թ. նոյեմբերի 23-ին վերակառուցվել և վերականգնվել է Մելքոնյան եղբայրների՝ Արթուր, Հովսեփ և Արտակ Մելքոնյաններ բարերարների ջանքերով: Այն վերաօծվեց հանդիսավոր արարողությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոսի կողմից: 2007 թ. դրված խաչքար-հուշարձանը տեղափոխվել է Մեծավանի թիվ 2 դպրոցի դիմաց: Բացի հիմնական շենքը վերակառուցելուց, բարերարները կառուցել են նաև գմբեթ, որ մինչ այդ գոյություն չի ունեցել:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեծավան» էջից