«Հունաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|Նորայր}}
{{Հունաստանի պատմություն}}
'''Հունաստանի պատմություն''' ({{lang-el|Ιστορία της Ελλάδα}}), հույն էթնոսի տասհազարամյա պատմությունը։ Հունաստանի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանում: Նոր քարի դարի ժամանակաշրջանի բնակավայրեր հայտնաբերվել են Պելոպոնեսում, Թեսալիայում, Թրակիայում և այլն: Բնակչությունը զբաղվել է պարզ հողագործությամբ և անասնապահությամբ՝ վարելով նստակյաց կյանք: Ձևավորվել է տոհմատիրական կարգը: Բրոնզե գործիքների օգտագործումը նպաստել է արտադրողական ուժերի զարգացմանը, որն առավելապես զգացվել է Կրետեում և Միկենեում: Կրետեում ձևավորվել են դասակարգային հարաբերություններ, առաջացել վաղ ստրկատիրական պետություններ Կնոսոսը, Փեստոսը և այլն: Զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստները, մշակույթը, շինարարությունը (Կնոսոսի, Մալլիայի, Փեստոսի պալատները և այլն): Կրետեն առևտրական և դիվանագիտական կապեր է ունեցել Եգիպտոսի, Փոքր Ասիայի և Ասորիքի հետ: Այս շրջանում կատարելագործվել է հին հունական գիրը: Մ.թ.ա. 18-րդ դարի կեսից Կրետեն դարձել է միասնական հզոր ծովապետություն, որն իր տիրապետությունն է հաստատել Եգեյան ծովում: Մայրցամաքային Հունաստանում ավելի ուշ սկսեցին կիրառել մետաղե գործիքները, քան Կրետեում: Զարգացած բնակավայրեր կային Միջին և Հարավային Հունաստանում, մասնավորապես էլևսիսում, Ասինեում, Կորնթոսում և այլն: Մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակների սահմանագծին Թեսալիայից Միջին և Հարավային Հունաստան ու Կրետե ներխուժեցին աքայացիները, որոնք մ.թ.ա. 17-րդ դարում ստեղծեցին մի շարք թագավորություններ (Արգոս, Միկենե, Տիրինս, Պիլոս, Թեբե և այլն)։ Մ․թ․ա․ 15-րդ դարի ավարտին վերջիններս գրավեցին Կրետեն: Աքայական Հունաստանում բուռն զարգացում են ապրել գյուղատնտեսությունը, արհեստները, առևտուրը (Սիկիլիայի, Հարավային Իտալիայի, Փոքր Ասիայի, Եգեյան ծովի կղզիների հետ): Աքայական թագավորությունները վաղ ստրկատիրական պետություններ էին: Գյուղացիները, քաղաքային բնակչությունը (արհեստավորներ, առևտրականներ) կազմել են ազատ բնակչությունը: Լայնորեն կիրառվող ստրկական աշխատանքը պահպանում էր նահապետական ստրկության գծերը: Աքայական թագավորությունները երբեմն ստեղծում էին միություններ՝ արշավանքներ կատարելու համար: Այդպիսի արշավանքներից էր մ.թ.ա. 13-րդ դարի Տրոյական պատերազմը, որը թուլացրեց աքայական պետությունները, առաջացավ երկպառակտչական պայքար: Մ. թ. ա. մոտ 12-րդ դարի կեսին Բալկանյան թերակղզու հյուսիսից Հունաստան և կղզիներ ներխուժեցին հունալեզու նոր ցեղեր՝ դորիացիները և նվաճեցին Միջին ու Հարավային Հունաստանի զգալի մասը (բացի Ատտիկայից, որտեղ հաստատվեցին Պելոպոնեսից դուրս մղված աքայացիներ):