«ՀՀ արդարադատության նախարարություն»–ի խմբագրումների տարբերություն

== Պատմություն ==
1920 թվականին ՀՍՍՀ Հեղկոմի կողմից կազմակերպվում է Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը։ Գործել է 1923 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՍՍՀ ԿԳԿ նախագահության կողմից ընդունվում է գործունեության կանոնադրությունը։ Կից գործել է դատախազությունը, և արդարադատության ժողկոմը միաժամանակ հանրապետության դատախազն էր։ 1930 թվականի հունվարի 31-ին ժողկոմատը վերացվում է և վերստին ստեղծվում 1933 թվականի հունվարի 5-ին։ Այդ ժամանակամիջոցում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և Գերագույն դատարանը։ 1936 թվականին արդարադատության ժողկոմատից անջատվում են դատախազական և քննչական մարմինները, և ժողկոմատը վերակազմվում է որպես Արդարադատության մինիստրություն։ Գործում մինչև 1959 թվականը։ Մինչև 1970 թվականը նրա գործառույթներն իրականացնում են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր իրավաբանական հանձնաժողովը։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1970 թվականի նոյեմբերի 2-ի հրամանագրով ՀՍՍՀ արդարադատության մինիստրությունը, որի խնդիրներն էին՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների, գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը, մասնակցություն գործող օրենսդրության համակարգմանը։
 
== Կառուցվածք ==
Հայայաստանի արդարարադատության նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ<ref name="պաշտկայք">[http://www.moj.am/staff/structure_of_the_ministry ՀՀ ԱՆ պաշտոնական կայք. Նախարարության կառուցվածքը]</ref>:
 
=== Կառուցվածքային ստորաբաժանումներ ===
* Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն
* Պրոբացիայի պետական ծառայություն
* Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն
* Ֆինանսատնտեսագիտական վարչություն
* Իրավական փոխօգնության վարչություն
* Միջազգային իրավական համագործակցության վարչություն
* Քարտուղարություն
* Անձնակազմի կառավարման վարչություն
* Իրավական ապահովման վարչություն
* Գործերի կառավարչություն
* Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
* Առաջին բաժին
* Ներքին աուդիտի բաժին
* Արխիվային բաժին
* Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժին
 
=== Առանձնացված ստորաբաժանումներ ===
* Վերահսկողական ծառայություն
* Քրեակատարողական ծառայություն
* Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
* Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն
* Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
* Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
* Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
 
=== Իրավաբանական անձինք ===
* Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ
* «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ
* Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ
* Արդարադատության ակադեմիա
* «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ
* «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
* «ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ
 
== Ընդհանուր տեղեկատվություն ==
55 447

edits