«Վալկիրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 63.
=== Երկրորդ գործողություն ===
[[Պատկեր:Rhinegold and the Valkyries p 112.jpg|մինի|Վոտանը և Բրյունհիլդան քննարկում են Զիգմունդի հետագան]]
''Վայրի և ամայի տեղանք լեռներում''. Մինչդեռ իրականում Զիգմունդի և Զիգլինդեի հայրը գերագույն աստված [[Օդին (դիցաբանություն)|Վոթան]]ն է, իսկ մայրը՝ իմաստուն դիցուհի Էրդան, ով նաև ռազմաշունչ ''վալկիրիաների'' մայրն է։ Գերագույն աստվածը բարձրությունից տեսնում է սիրահարներին և որոշում փրկել որդուն. դրա համար կանչում է իր սիրելի դստերը՝ խիզախ վալկիրիա [[Բրունհիլդա]]յին՝ հրամայելով ամեն գնով պաշտպանել ազնվազարմ պատանուն։ Դրան խիստ առարկում է դիցուհի Ֆրիկան՝ Վոտանի տիկինը, ով պնդում է, որ եղբոր և քրոջ միջև սիրային կապը արատավորում է ընտանեկան օջախ հասկացությունը, ուստիև Բրունհիլդան ոչ միայն չպետք է հոր հրամանը կատարի, այլ ընդհակառակը՝ պետք է հենց Հունդինգին օգնի։ Վոտանը պաշտպանում էր որդուն՝ որպես նիբելունգների հավանական հաղթողի՝ անկախ աստվածների սահմանված օրենքների։ Բայց Ֆրիկան[[Ֆրիգգ (դիցաբանություն)|Ֆրիգգը]] նկատել է տալիս, որ Զիգմունդը իշխանության տակ է այդ իսկ օրենքներով։ Նշանակում է՝ նա պետք է մահանա, իսկ նրա սուրը՝ կոտրվի։ Վոտանը հասկանում է, որ չի կարող խախտել օրենքները (ամուսնության սրբություն, անթույլատրելի արյունապղծություն) և զիջում է ու փոխում իր հրամանը՝ դուստրը պետք է պաշտպան կանգնի Զիգլինդեի իսկական ամուսնուն։ Դստերն իր զիջման իրական դրդապատճառները բացատրելով՝ գերագույն աստվածը պատմում է նիբելունգի մատանու, վերջինիս նզովքի ու աստվածներին խաբեությամբ բաժին հասած Վալհյոլ պալատի մասին։ Դեռ չի ծնվել հերոսը, ով ազատ կլինի Ֆաֆների հետ կնքած պայմանից և ունակ գրավել նրանից մատանին։ Այժմ Վոտանն ստիպված է մահվան դատապարտել իր որդուն՝ այն միակ դյուցազնին, ով կարող էր աստվածներին անխուսափելի կործանումից փրկել։ Սակայն Զիգմունդը չի կարող խուսափել պատժից և վայ, եթե Բրյունհիլդան չհարվածի նրան իր սրով (զուգերգ «Laß ich’s verlauten», «Մտքերում բացվող»)
 
Կիրճի խորքում երևում են Զիգմունդը և Զիգլինդեն։ Հայտնվում է Բրյունհիլդան ու հայտնում Զիգմունդին, որ իրենց հոր՝ գերագույն աստված Վոտանի կամքով պատանին զոհվելու է Հունդինգի հետ գալիք մենամարտում, բայց հետո հարություն է առնելու և ապրելու աստվածների հետ, Վալհյոլ պալատում։ Սակայն Զիգմունդը հրաժարվում է հավիտենությունից, քանի որ դրա գինն իր սիրելի կնոջից բաժանվելը պիտի լինի։ Նրա կիրքն ու հուսահատությունը՝ պատրաստ անգամ սպանելու իրեն և Զիգլինդային, շարժում են վալկիրիայի խիղճը, ով վճռում է հորին կամքին հակառակվել և, այնուամենայնիվ, պաշտպանել Զիգմունդին («Siegmund! Sieh auf mich!»; «Զիգմո՛ւնդ, մոտ է ժա՛մը»)։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վալկիրիա» էջից