«Վալկիրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 77.
Ժայթքում է կրակն ու մոլեգին բոցավառվում՝ անհաղթահարելի հրեղեն լեզուներով շրջապատելով բարձրաբերձ ժայռը, որի գագաթին ննջում է [[Բրունհիլդա]]ն՝ կախարդված քնով։ Վոտանը տխուր հեռանում է («Leb wohl, du kühnes, herzliches Kind!»; «Մնաս բարով, իմ փարոս, իմ հպարտություն»)։
[[Պատկեր:Richard Wagner - Ride of the Valkyries original.ogg|մինի|աջից|Վալկիրիաների թռիչքը. Ամերիկյան սիմֆոնիկ նվագախումբ]]
 
==Երաժշտություն==
«Վալկիրիա»-ն քնարական-դրամատիկական զարգացումներով օպերա է: Նրանում միահյուսված են մի քանի դրամատիկական ճակատագրեր՝ սիրահար Զիգմունդի և Զիգլինդեի՝ հակադրվելով հասարակության մեջ գործող օրենքներին, հայր աստված [[Օդին (դիցաբանություն)|Վոթանի]] հրաժարվելը իր զավակներից, ապա [[Բրունհիլդա]]յի կողմից հոր կամքի անտեսումը՝ հանուն նրանից հալածվող հերսոների: Գործողությունների զարգացումը լի է անսպասելի շրջադարձերով ու խիստ պայքարով: Իսկ դրանց ընթացքում հերոսների ներաշխարհները բացահայտվում են ավելի լայնորեն, քան քառագրության մյուս մասերում, և օգտագործված են ավելի նուրբ ու ոգեցունց մեղեդիներ: Առաջին արարն աչքի է ընկնում հիանալի ամբողջականությամբ և նվիրված է Զիգմունդի ու Զիգլինդեի բազմակողմանի բնութագրմամբ: Նվագախմբային կատարումը ներկայացնում է մոլեգնող ամպրոպի տեսարան. անդադար տեղացող անձրևի շրշյունի մեջ կարելի է զգալ հալածվողի տագնապ ու շփոթմունք: Այն բնապատկերի միջից դուրս են գալիս Զիգմունդի և Զիգլինդեի քնարական երաժշտության թեմաները: Առաջին տեսարանում, որ հերոսների երկխոսությունն է՝ կառուցված կարճ ասերգային խոսքերով: Այդ մեղեդային թեմաները սրտառուչ հնչողություն ունեն նվագախմբի հետ՝ բացահայտելով սիրահարների գաղտնի մտքերն ու աննկարագրելի զգացմունքնրը:
Նրանց հակադիր է Հունդինգի բնութագիրը, որ արտահայտվում է նվագախմբային սուր, կտրուկ և կցկտուր ռիթմերով: Կոշտ և վշտալից է Զիգմունդի երկար պատմությունը. «Խաղաղարար կոչվելու համարձակություն չունեմ, ուրախ լինելու կարողություն չունեմ»: Հերոսի զգացմունքներն առատորեն հորդում են նրա մենախոսության մեջ. դրա առաջին մասը («Սրի մասին հայրս պատմել է ինձ») ունի հերոսական նկարագիր: Նվագախմբի կատարման մեջ մեկ անգամ չէ, որ հնչում է թրի կարճ և ավյունով լեցուն արտահայտությունը, ասես այն շողշողում է լույսի տակ: Իսկ մենախոսության երկրորդ մասը («Գիշերը պատել է աչքերս խավարով») երգեցիկ է և նուրբ քնարական: Առաջին գործողությունն ամփոփվում է Զիգմունդի և Զիգլինդեի սիրո մեծ տեսարանով: Այստեղ հատկապես առանձնանում է «Գարնանային երգը» («Ձմռան մռայլությունն այժմ հաղթահարված է գարունով»), որը ժողովրդական երգի շնչով գեղեցիկ մեղեդի է:
 
 
== Աստղագիտության մեջ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վալկիրիա» էջից