«Արևելյան սոսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Կենսաբանական նկարագիր: մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 34.
 
== Տարածվածություն ==
Բնականորեն [[տարածված]] է [[Միջերկրածովափ]]երին, [[Փոքր Ասիա]]յում։ [[Հայաստան]]ում հանդիպող ամենահնագույն ծառատեսակներից է։ Սպիտակ բունը, հզոր և խիտ սաղարթը, թաթաձև բլթակավոր պարզ խոշոր տերևները, ինչպես նաև գնդաձև, երկար կոթուններով պտղագլխիկները ինքնատիպ գեղեցկություն են տալիս արևելյան սոսու ծառերին։ Դրա շնորհիվ է, որ հնագույն ժամանակներից ի վեր լայնորեն օգտագործվում է քաղաքների ու բնակավայրերի կանաչապատման մեջ։ Այն առաջին հերթին աճեցվել է եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերում։ [[Հայաստան]]ում բնական պայմաններում հանդիպում է [[Զանգեզուր]]ում՝ [[Ծավ (գետ)|Ծավ գետ]]ի հովտում, շուրջ 60 հա տարածքով։ Ծառուտի մի մասը գտնվում է [[Ադրբեջան]]ում։ Այդ ծառուտը կազմում է մեկ ամբողջություն։
 
== Նշանակությունը ==