«Անձնային իմաստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (43) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Անձնային իմաստը''' անձի կոնկրետ վերաբերմունքն է այն ամենի նկատմամբ, ինչի համար նա գործում է, անձի կողմից ինչ-որ բանի նշանակության հաստատում հենց իր համար։
Իմաստի՝ որպես հոգեբանական [[կատեգորիա]]յի, խնդիրը գալիս է [[Վիլհելմ. Դիլթեյ|Վիլհելմ Դիլթեյի]] «Նկարագրական հոգեբանությունից»։ Նկարագրական, հասկացական հոգեբանության խնդիրը նա համարում էր անձի հոգևոր կյանքի իմաստային բովանդակության բացահայտումը։ Ինքը՝ Դիլթեյը չի օգագործումօգտագործում «իմաստ» տերմինը, այլ անձի հոգևոր կյանքը նկարագրելիս դիմում է այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են «կյանքի միավոր», «կյանքի արժեք», «կենսական կապ»։ Ըստ Դիլթեյի՝ մարդու հոգևոր կյանքը գտնվում է շրջապատող [[իրականություն|իրականությա]]ն և հոգեֆիզիկական գործընթացների հետ նպատակահարմար, կառուցվածքային փոխկապվածության մեջ։ Հոգևոր կյանքի կենտրոնը կազմում են [[դրդում]]ներն ու [[զգացում]]ները, որոնք հարաբերվում են կյանքի արժեքներին։ Արժեքավոր մարդու համար դառնում են միայն այն երևույթները, որոնք ապրվում են զգացումներում։ Բայց կյանքի արժեքը կազմված չէ միայն այդպիսի զգացումներից և չի կարող հաստատվել միայն նրանց միջոցով։ Մարդու գոյության մեջ արժեքավոր է կյանքի ամբողջական լցվածությունը։ Մարդն այդ արժեքը տեղոփոխում է իր գործունեության, կենսական բոլոր [[հարաբերություն]]ների, [[ապրում]]երի, [[հայացք]]ների և [[գաղափար]]ների վրա, որոնցով լցված է նրա գոյությունը։ Արտաքին աշխարհի հետ մարդու կապի կարգավորիչը հենց կյանքն է։
[[Շպրանգեր]]ը հոգին դիտարկում է որպես կենսաբանական և հոգևոր [[կառուցվածք]], ընդ որում, իմաստներն առկա են այդ կառուցվածքներում որպես վերանհատական կազմավորումներ, որոնք իրականացնում են ինտեգրող և կարգավորիչ [[գործառույթ]]ներ։